Ռոմեո և Ջուլիետ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոմեո և Ջուլիետ» (ֆր.՝ Roméo et Juliette), ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Գունոյի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներ` Ժյուլ Բարբիե և Միշել Կարե, ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1867 թվականի ապրիլի 27–ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Théâtre Lyrique (Théâtre-Lyrique Impérial du Châtelet))։ Օպերան համարվում է Շառլ գունոյի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ շարունակում է բեմադրվել` հատկապես Ֆրանսիայի օպերային թատրոններում։ Օպերայի հիշարժան դրվագներից են երկու գլխավոր հերոսների միջև սիրող զուգերգերը, ինչպես նաև Ջուլիետայի "Je veux vivre" մեներգը (վալսի ռիթմով[2]):
Արագ փաստեր Ռոմեո և Ջուլիետֆր.՝ Roméo et Juliette, Տեսակ ...
Ռոմեո և Ջուլիետ ֆր.՝ Roméo et Juliette | |
---|---|
Ադելինա Պատտին և Մարիոն «Ռոմեո և Ջուլիետ» օպերայի Լոնդոնյան բեմադրության մեջ (1867) | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա[1] |
Կոմպոզիտոր | Շառլ Գունո[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Ժյուլ Բարբիե[1] և Միշել Կարե[1] |
Սյուժեի աղբյուր | Ռոմեո և Ջուլիետ |
Գործողությունների քանակ | 5 արար[1] |
Կերպարներ | Count Capulet?, Frère Jean?, Frère Laurent?, Juliette?, The Duke?, Pâris?, Grégorio?, Gertrude?, Tybalt?, Benvolio?, Mercutio?, Stéphano? և Roméo? |
Ստեղծման տարեթիվ | 1865[1] |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 27, 1867[1] |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Roméo et Juliette Վիքիպահեստում |
Փակել