Ռոստով
քաղաք Ռուսաստանի Յարոսլավլի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ռոստով ( ռուս.՝ Росто́в, հին նորվ.՝ Rostofa) , քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Մարզային նշանակության քաղաք է[3]։ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և կարևոր կենտրոն ռուսաստանյան հանրահայտ Ոսկե օղակ զբոսաշրջային շղթայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռոստովում բնակվում էր 31.792 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռոստով | |||||
ռուս.՝ Ростов | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | անհայտ թ. | ||||
Առաջին հիշատակում | 862 | ||||
Մակերես | 31 կմ² | ||||
ԲԾՄ | 100±1 մետր | ||||
Բնակչություն | ▲30 969 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48536 | ||||
Փոստային դասիչ | 152150, 152151, 152153, 152155 և 152159 | ||||
Պաշտոնական կայք | grad-rostov.ru(ռուս.) | ||||
| |||||
Չնայած քաղաքի պաշտոնական անվանումը Ռոստով է, այն Դոնի Ռոստովից տարբերելու համար Ռուսաստանում հաճախ անվանվում է Մեծ Ռոստով ( ռուս.՝ Росто́в-Вели́кий) կամ «Ռոստով Յարոսլավսկի» ( ռուս.՝ Ростов-Ярославский), որը նաև նրա երկաթուղային կայարանի պաշտոնական անվանումն է։