մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Վիկտորի Համբարձումյան (հոկտեմբերի 28, 1941[1][2], Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1976), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986 թվական, թղթակից անդամ 1982 թվական)[4]։ 1996-2009 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության դպրոցի հիմնադիրն է։
Ռուբեն Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1941[1][2] (82 տարեկան) Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, Ինտեգրալ երկրաչափություն և Պատահական պրոցես |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1975) |
Գիտական ղեկավար | Յուրի Պրոխորով[3] |
Հայտնի աշակերտներ | Վիկտոր Կարո Օհանյան[3] |
Ինչով է հայտնի | Ինտեգրալ երկրաչափություն, ստոխաստիկ երկրաչափություն, պատահական պրոցեսներ |
Պարգևներ | |
Հայր | Վիկտոր Համբարձումյան[1][2] |
Վիկտոր Համբարձումյանի որդին է, Ռաֆայել Համաբարձումյանի եղբայրը։
Ռուբեն Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում Վիկտոր Համբարձումյանի և Վերա Ֆեոդորովնայի ընտանիքում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, 1978 թվականից՝ հավանականությունների տեսության մեթոդների բաժնի վարիչ, 1999 թվականից՝ ինտեգրող և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ։ 1968 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1978-1986 թվականներին՝ ամբիոնի վարիչ[5]։
Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել Հիլբերտի 4-րդ խնդրի կոմբինատորային լուծումը, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը։ Կարևոր են նաև Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015 թվականին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը։ Առաջադրել է ֆակտորացման հաշիվը՝ երկրաչափական հավանականությունների տեսության մեջ[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.