Ռուդոլֆ (Ավստրիայի կրոնպրինց)
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնպրինց Ռուդոլֆ (գերմ.՝ Kronprinz Rudolf von Österreich-Ungarn; 21 օգոստոս 1858, Լաքսենբուրգ, Վիեննայի մոտակայք, Ավստրիական կայսրություն, հետագայում՝ Ավստրո-Հունգարական կայսրություն — 30 հունվար 1889, Մայերլինգ որսորդական ամրոց, Ավստրո-Հունգարական կայսրություն), Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ I-ի և կայսրուհի Ելիզավետա Բավարիացու միակ որդին, Ավստրիական կայսրության, հետագայում՝ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ[6][7]։ Կրոնպրինցը բավականին կրթված, զարգացած երիտասարդ էր, տիրապետում էր բազմաթիվ եվրոպական լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն, հունգարերեն, թուրքերեն և այլն)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուդոլֆ (այլ կիրառումներ)
Ռուդոլֆ Rudolf von Österreich-Ungarn | |
---|---|
կրոնպրինց, գահաժառանգ | |
Տիտղոսներ | Ավստրիայի էրցհերցոգ |
Ծնվել է՝ | օգոստոսի 21, 1858(1858-08-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լաքսենբուրգ, Ավստրիա |
Մահացել է՝ | հունվարի 30, 1889(1889-01-30)[1][4][2][…] (30 տարեկան) ինքնասպանություն |
Վախճանի վայր | Մայերլինգ ամրոց |
Կայսերական դամբարան | |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Ամուսին | Ստեֆանիա Բելգիացի |
Թագավորական Տուն | Հաբսբուրգններ |
Տոհմ | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն |
սպա, բնագետ և քաղաքական գործիչ | |
Հայր | Ֆրանց Իոսիֆ I |
Մայր | Ելիզավետա Բավարիացի |
Երեխաներ | Ելիզավետա Մարիա Ավստրիացի |
Հավատք | կաթոլիկ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ստացել է Ռուդոլֆ անվանումն ի պատիվ Հաբսբուրգների նախահայր, գերմանական թագավոր Ռուդոլֆ I-ի։ Երիտասարդ տարիներից տարբերվում էր մտածելակերպի անկախությամբ, լիբերալ հայացքներով։ Նա ցանկանում էր ընդունվել համալսարան, իսկ վիեննական թերթերում տպագրում էր քաղաքական հոդվածներ Հուլիոս Ֆելիքս կեղծանվամբ։ Ընդ որում, իր հոդվածներում և քննարկումներում բազմաթիվ անգամներ կանխատեսում էր միապետության անկումն ու կործանումը Եվրոպայում, նույնիսկ հանդես էր գալիս կաթոլիկ եկեղեցու դեմ, հիմք ընդունելով այն, որ մարդկանց բռնադատում են կրոնով։