From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Լյուդվիգ Կառլ Վիրխով (գերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow, հոկտեմբերի 13, 1821[1][2][3][…], Սվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 5, 1902[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5][4]), գերմանացի ախտաբան, հասարակական գործիչ։ Համարվում է ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը։
Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1843)։ 1856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.