Ռունդալեի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
Ռունդալեի շրջան (լատիշ․՝ Rundāles novads), վարչատարածքային միավոր Լատվիայի հարավում, գտնվում է պատմական Զեմգալեի մարզում։ Երկրամասը բաղկացած է երեք շրջաններից, իսկ շրջանի կենտրոնը համարվում է Պիլսրունդալե գյուղը։
Արագ փաստեր Ռունդալեի շրջանRundāles novads, Երկիր ...
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Կարգավիճակ | Լատվիայի նախկին մունիցիպալիտետ | ||||
Մտնում է | Լատվիա | ||||
Վարչկենտրոն | Պիլսրունդալե | ||||
Քաղաքապետ | Այվարս Օկմանիս | ||||
Բնակչություն | ▼3290 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Տարածք | 231,39 կմ² (հունվարի 1, 2021)[2] և 227,12 կմ² (հունվարի 1, 2021)[2] | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 2009 թ. | ||||
Սահմանակցում է | Ելգավայի շրջան, Օզոլնիեկիի շրջան և Բաուսկայի շրջան | ||||
ISO 3166-2 կոդ | LV-083 | ||||
rundale.lv | |||||
Փակել
Սահմանակից է Ելգավայի, Բաուսկայի շրջաններին և Լիտվայի Շյաուլյայի կոմսությանը։
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմել է 4259 մարդ[3]։ Տարածքի մակերեսը կազմում է 231.1 կմ²[4]։
Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Բաուսկայի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։
Երկրամասում գտնվում է Լատվիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Ռունդալայի պալատը։