Ռուսաստանի դաշնային սուբյեկտներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի դաշնային կարգը հաստատվել է 1918 թվականի հունվարին Սովետների III համագումարում, որտեղ ընդունվել է «Աշխատավոր և շահագործվող ազգի իրավունքների հռչակում»[1], որը հռչակել է՝
Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը հիմնվում է ազատ ազգերի ազատ միության հիման վրա որպես Խորհրդային Ազգային Հանրապետությունների Դաշնություն[2]։ |
Այդպիսով միացյալ պետությունը վերափոխվել է դաշնության։
Այսօր, 2009 թվականին, ըստ 1993 թվականի Սահմանադրության 5 հոդվածի, Ռուսաստանի Դաշնությունը կազմավորված է իրավահավասար սուբյեկտներից։ 2008 թվականի մարտի 1-ից Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների թիվը հավասար է 83, այդ թվում՝ 21 հանրապետություն, 9 երկրամաս, 46 մարզ, 2 դաշնային նշանակաշության քաղաք, 1 ինքնավար մարզ և 4 ինքնավար շրջան։
Դաշնության պետական իշխանության մարմինների համակարգը սահմանվում է Դաշնության կանոնակարգած ընդհանուր հիմունքներով։ Յուրաքանչյուր շրջանում գործում է օրենսդիր (ներկայացուցչական) մարմին (պառլամենտ, օրենսդիր հավաք) և գործադիր մարմին (կառավարություն)։ Մի քանիսում գոյություն ունի նաև բարձր պաշտոնյայի պաշտոն (նախագահ, նահանգապետ), որոնք ունեն ՌԴ-ի օրենսդիր մարմինների լիազորություններ նախագահի ներկայացմամբ և կարող են այդ պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ քանակությամբ։
Ռուսաստանը բաժանվում է նաև 8 դաշնային շրջանների, որոնցից յարուրաքանչյուրում աշխատում է նախագահի լիազորված ներկայացուցիչը։ Դաշնության սուբյեկտները ունեն իրենց վարչատարածքային բաժանումը։ Որպես օրենք, սուբյեկտի կազմում հիմնական միավորը համարվում են հանրապետական (մարզային, երկրամասային) նշանակության շրջանները և քաղաքները։