From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Լեոնար Սադի Կառնո (ֆր.՝ Nicolas Léonard Sadi Carnot, հունիսի 1, 1796[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 24, 1832[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի հիմնադիրներից։
Սադի Կառնո Sadi Carnot | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1796[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 24, 1832[1][2][4][…] (36 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա բնական մահով |
Գերեզման | Cimetière ancien d'Ivry-sur-Seine |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, ռազմական ինժեներ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Ֆրանսիական բանակ |
Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց, Conservatoire national des Arts et Métiers?, Կոնդորսե լիցեյ և Շարլեմաժ լիցե |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Գիտական ղեկավար | Սիմեոն Պուասոն |
Հայր | Լազար Նիկոլա Կառնո |
Nicolas Léonard Sadi Carnot Վիքիպահեստում |
Լազար Նիկոլա Կառնոյի որդին։
Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը 1814 թվականին։ Վերլուծելով իդեալական շրջանային պրոցեսը՝ Կառնոն առաջինը եզրակացրեց, որ օգտակար աշխատանք կատարում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպքում։ Հանգեց նաև այն դրույթին, որ աշխատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճանների տարբերությամբ և կախված չէ ջերմային մեքենայում բանող նյութի բնույթից (Կառնոյի թեորեմ)։ Կառնոն մոտավորապես որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման օրենքը (թերմոդինամիկայի առաջին սկզբունք)։
Կառնոյի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834 թվականին (Բենուա Կլապեյրոն)։ Ավելի ուշ, զարգացնելով Կառնոյի ուսմունքը, Ռուդոլֆ Կլաուզիուսը և Վիլյամ Թոմսոնը հանգեցին թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.