From Wikipedia, the free encyclopedia
Սալվադոր Ալյենդե Գոսենս (իսպ.՝ Salvador Allende Gossens, հունիսի 26, 1908[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[4] - սեպտեմբերի 11, 1973[5][6][2][…], Սանտյագո, Չիլի[7]), պետական և քաղաքական գործիչ, Չիլիի նախագահ։
Սալվադոր Ալյենդե | |
Կուսակցություն՝ | Չիլիի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Չիլիի համալսարան, Q5391867?, Q5975059?, Instituto Nacional General José Miguel Carrera? և Q5975072? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ, վիրաբույժ և Չիլիի նախագահ |
Ծննդյան օր | հունիսի 26, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի[4] |
Վախճանի օր | սեպտեմբերի 11, 1973[5][6][2][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտյագո, Չիլի[7] |
Թաղված | Սանտիագոյի գերեզմանատուն և Վինյա դել Մար |
Դինաստիա | Ալյենդե տոհմ |
Քաղաքացիություն | Չիլի |
Հայր | Salvador Allende Castro? |
Մայր | Laura Gossens Uribe? |
Ամուսին | Օրտենսիա Բուսի դե Ալյենդե |
Զավակներ | Իսաբել Ալյենդե և Բեատրիս Ալյենդե |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Գրականություն Լենինյան Միջազգային շքանշան «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» (1973)[8]
Ալյենդեի ընտանիքը, որը պատկանում է արիստոկրատների դասին, հայտնի էր իր լիբերալ հայացքներով։ 1932 թվականին ավարտել է բժշկական համալսարանը Չիլիի համալսարան։ Մեկ տարի անց մասնակցել է Չիլիի Սոցալիստական կուսակցության ձևավորմամնը։ 1937 թվականին ընտրվել է Չիլիի Ազգային Ժողովի պատգամավոր, որտեղ աշխատել է մինչև 1945 թվականը, երբ ընտրվեց սենատոր։ 1938 թվականից մինչև 1942 թվականը նա զբաղեցնում էր Առողջապահության նախարարի պաշտոնը։ 1942 թվականին Ալյենդեն դարձավ Չիլիի Սոցալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը։ 1948 թվականին սոցալիստները, Ալյենդեի կարծիքը հաշվի չառնելով, կոալիցիա կազմեցին կառավարության հետ և սատարեցին կոմունիստական կուսակցության արգելակմանը։ Ալյենդեն խզեց կապերը նախկին համախոհների հետ և ստեղծեց Ազգային սոցալիստական կուսակցությունը։
Սալվադորի քույրը ամուսնացած էր Սոցալիստական կուսակցության առաջնորդի Գրովե Մարմադուկեի եղբոր հետ։ 1940 թվականին Ալյենդեն ամուսնացել է Օրտենսիա Ալյենդե (1914—2009), ումից նա ուներ 3 աղջիկ՝ Կարմեն, Բեատրիս և Իզաբել։ Օրտենսիա Բուսին մահացել է 94 տարեկանում հուլիսի 18 2009[9].
Նրա զարմուհին՝ Իսաբել Ալյենդե (ծնունդ. 1942), հանդիսանում է հայտնի բանաստեղծուհի։ Նրա «Հոգիների Տուն» պոեմում նա հիշատակվում է սկզբում, որպես Թեկնածու, իսկ հետո որպես նախագահ։ Դիտարժան է, որ Ագուստո Պինոչետ հիշատակվում է նրանում, որպես բռնապետ, և միշտ փոքրատառ։
Իր տնտեսագիտակահ ծրագրում Ալյենդեն հայտարարեց ագրարային բարեկարգման անցկացման և խոշոր մասնավոր առևտրային կազմակերպությունների և բանկերի ազգայնացման մասին։ Նոր համակարգը նախատեսում էր կազմակերպությունների ինքնակառավարում պետության վերահսկողության ներքո։ Կատարվեց կտրուկ արագացում հողային բարեփոխման, որը սկսվել էր պահպանողականների ղեկավարության տարիներին։ Եթե Ալեքսանդրի և Ֆրեյաի վարչությունը օտարել էին 15% հող, ապա Ալյենդեի վարչությունը ևս 25%։
Ինչպես նշվում էր տնտեսագիտական ինստիտուտի զեկույցում և Չիլիի համալսարանի ծրագրերում, հրատարակված 1972 թվականին. «Կառավարության գործունեության սկզբի երկու տարիների ընթացքում (Ազգային միասնության) գյուղատնտեսության վերակառուցված բաժնում միացված էր 3500 հողատարածքներ ընդհանուր 500 հազ. հեկտար մակերեսով, ինչը կազմում էր երկրում մշակվող ամբողջ հողատարածքների մոտավորապես մեկ չորրորդը։ Այդ հողատարածքները նախորդ կառավարության օտարած հողամասերի հետ միասին, կազմում եմ երկրում օգտագործվող ամբողջ գյուղատնտեսական հողերի մոտ 40%-ը»։ [10]
1973 թվականին երկիրը բաժանվեց երկու հակամարտող լագերների՝ Ալյենդեի կողմնակիցների և հակառակորդների։ Առաջին ուժերը ԱՄՆի աջակցությամբ[11][12] պատրաստվում էին պետական հեղաշրջման։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.