հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Սամվել Պարգևի Մուրադյան (հունվարի 20, 1945, Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003), Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[1]։ Հայաստանի գրողների միության անդամ (2001)։
Սամվել Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1945 (79 տարեկան) Աղձք, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Բանբեր Երևանի համալսարանի և Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1969) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1995) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969-1972 թվականներին եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-1984 թվականներին՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղար, 1985 թվականից՝ ԵՊՀ դասախոս, 1992-1994 թվականներին միաժամանակ դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում, 2001 թվականից՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ։
Լույս են տեսել Մուրադյանի «Հարություն Սուրխաթյան» (1988), «Երվանդ Օտյան։ Կյանքը և գործը» (1996)[2], «Գրական հանգրվաններ» (3 գիրք, 2004 թ., 2007 թ., 2010 թ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» (3-րդ բարեփոխված և լրացված հրատարակություն, 2001-2003 թվականներ, 2005 թվական), «Մայրենի - ուղեցույց Իրանի Իսլամական Հանրապետության հայկական դպրոցի 7-րդ դասարանի համար» (2007) աշխատությունները[3]։
Գիտական մամուլում հրատարակել է ավելի քան 120 հոդված և ուսումնասիրություն։
Իր առաջաբաններով, ծանոթագրություններով ու խմբագրությամբ հրատարակել է՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.