Սան Մարինո
From Wikipedia, the free encyclopedia
Սան Մարինո (իտալ.՝ San Marino, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), պետություն Եվրոպայում, որն ամբողջովին շրջապատված է Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Մարինո (այլ կիրառումներ)