Սան Ստեֆանոյի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Սան Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
Սան Ստեֆանոյի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | նախնական հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1878 թ. փետրվարի 19 (մարտի 3) Սան Ստեֆանո, այժմ Եշիլկեյ |
Ստորագրել են | Ն. Իգնատյև, Ա. Նելիդով (Ռուսաստան) և Սաֆվեթ փաշա, Սադուլահ բեյ (Օսմանյան կայսրություն) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Կայք | Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիր (հայ.) |
Ստորագրել են փետրվարի 19-ին (մարտի 3)-ին Սան Ստեֆանոյում (Կոստանդնուպոլիսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Նիկոլայ Իգնատևն ու Ալեքսանդր Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։
Սան Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»[1]։