Սանկտ Պետերբուրգի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Սանկտ Պետերբուրգի պատմություն, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի և նրա մերձակա բնակավայրերի պատմություն։
Սանկտ Պետերբուրգի հիմնադրում 1703 - 1725 | |
---|---|
Նախապետերբուրգյան շրջան | |
• Ռոմանովներ • | |
Պետրոս Մեծ | |
Հյուսիսային պատերազմ | |
Ռուսական կայսրություն | |
Կայսրուհիների շրջան 1725 - 1796 | |
Եկատերինա I | |
Ելիզավետա Պետրովնա | |
Աննա Յոհանովնա | |
Եկատերինա II Մեծ | |
Կայսերական շրջան 1796 - 1917 | |
Ալեքսանդր I | |
Նիկոլայ I | |
Ալեքսանդր II | |
Ալեքսանդր III | |
Նիկոլայ II | |
Նոր շրջան 1917 - այժմ | |
Հոկտեմբերյան հեղափոխություն | |
Լենինգրադի շրջափակում | |
Սանկտ Պետերբուրգ | |
Ռուսաստանի պորտալ |
Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականի մայիսի 16-ին (27)[1]՝ Հյուսիսային պատերազմի ընթացքում շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա[2]։ Նա սերում էր Ռոմանովների արքայատոհմից, ովքեր Ռուսաստանում իշխել են 3 դար (1613-1918)[3][4]։ Պետրոս I-ը իրեն կայսր է հռչակում, և Սանկտ Պետերբուրգը դարձնում իր տերության մայրաքաղաքը՝ բացելով «պատուհան դեպի Եվրոպա»։ Բնակեցվում են Նևայի գետաբերանի կղզիները[4], մաքրվում կամ փորվում են գետեր ու ջրանցքներ, բացվում այգիներ ու պարտեզներ։ Նոր մայրաքաղաքում հիմնադրվում են համալսարաններ և ուսումնարաններ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ, տաճարներ և այլ կառույցներ[5]։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարճ ժամանակում իր ճարտարապետական շքեղությամբ, տնտեսության մակարդակով, մշակութային զարգացվածությամբ Սանկտ Պետերբուրգը հավասարվում է Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին[2]։
Սանկտ Պետերբուրգի շուրջ կառուցվում են բազմաթիվ արվարձաններ, ինչպես նաև փոքր քաղաքներ և ավաններ[4]։ Դրանցից հատկապես հայտնի էին Պուլկովո գիտական կենտրոնը, Պետերգոֆ ամառային նստավայրը, Զելենոգորսկ առողջարանային քաղաքը, Կրոնշտադտ արդյունաբերական կենտրոնը և այլն[5]։
Այսօր Սանկտ Պետերբուրգը դարձել է զբոսաշրջության խոշոր կենտրոն[6] և ամեն տարի ընդունում է հարյուր հազարավոր հյուրերի՝ աշխարհի տարբեր երկրներից[7][8]։