Սանշա
From Wikipedia, the free encyclopedia
Սանշա (չինարեն՝ 三沙市, փինյին՝ Sānshā Shì), պրեֆեկտուրայի մակարդակի քաղաք ՝ հիմնադրված ՉԺՀ Հայնան նահանգի կողմից Հարավչինական ծովի կղզիներում՝ Սիշայի և Նանշայի վարչական շրջաններով։ Անվանականորեն քաղաքի իրավասության տակ են գտնվում Սիշա (Պարասելյան) կղզիները և խութերը, Ճոնշա և Նանշա (Սփրաթլի) կղզիները և դրանց ջրային տարածքները[2]։ Այնուամենայնիվ Պարասելյան կղզիների որոշ կղզիներ և ջրային տարածքներ փաստացի քաղաքի իրավասության տակ չեն գտնվում։ Վիետնամը, Ֆիլիպինները, Չինաստանի Հանրապետությունը և Մալայզիան պահանջում են ինքնիշխանություն որոշ կղզիների և ջրային տարածքների նկատմամբ և իրականում վերահսկում են Պարասելյան կղզիների և խութերի մի մասը։ Սանշայի կառավարական նստավայրը գտնվում է Սիշայի Յոնսին կղզում[3]։ Քաղաքի իրավասության տակ գտնվող կղզիների տարածքը կազմում է մոտ 27 կմ2 ՝ Նանշա կղզիների արհեստական կղզիները ներառյալ, որից ներկայումս փաստացի իրավասության տակ է 24 կմ2։ Ջրային տարածքը կազմում է 17000 կմ2 ՝ Պարասելյան կղզիների տարածքային ջրերի սահմանը ներառյալ, իսկ քաղաքի վերահսկողության տակ գտնվող ջրային տարածքը կազմում է մոտ 2 միլիոն կմ2։ Այն Չինաստանի ամենահարավային պրեֆեկտուրայի մակարդակի քաղաքն է՝ օրինականորեն կառավարվող ամենամեծ տարածքով, ամենափոքր ցամաքային տարածքով և ամենաքիչ բնակչությամբ[4], և Չինստանի՝ պրեֆեկտուրայի մակարդակի 2-րդ վարչական շրջանն է, որը հիմնադրվել է կղզեխմբում՝ Չժուշան քաղաքից հետո։ Ժողովրդական կառավարության նստավայրը գտնվում է Յոնսին կղզում՝ Սիշայի վարչական շրջանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Սանշա | ||
չինարեն՝ 三沙市 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Nansha District, Sansha? և Xisha District? | |
Հիմնադրված է | 2012 թ. | |
Մակերես | 13 կմ² | |
Բնակչություն | ▲2333 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Փոստային դասիչ | 573199 | |
Պաշտոնական կայք | sansha.gov.cn | |
| ||