Սառցե օրիորդ (հեքիաթ)
From Wikipedia, the free encyclopedia
«Սառցե օրիորդ» (դան․՝ Iisjomfruen, ռուս.՝ Ледяная дева), Հանս Քրիստիան Անդերսենի կողմից 1861 թվականին գրված և «Նոր հեքիաթներ և պատմություններ» շարքում զետեղված պատմվածք–հեքիաթ։ Ստեղծագործության այլ անվանումներից են «Սառույցների օրիորդը», «Սառցուհին»։
Արագ փաստեր Սառցե օրիորդ դան․՝ Iisjomfruen, Տեսակ ...
Սառցե օրիորդ դան․՝ Iisjomfruen | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | Դանիա |
Բնագիր լեզու | դանիերեն |
Գրվել է | 1861 |
Հրատարակվել է | նոյեմբերի 25, 1861 |
The Ice Maiden |
Փակել
Հեքիաթը գրվել է Անդերսենի՝ Շվեյցարիայում եղած ժամանակ։ Էպիզոդների մի մասը՝ մասնավորապես երիտասարդ արծվին որսալու պատմությունը, ստեղծվել է բավարական ժողովրդական բանահյուսության հիման վրա[1]։
Իգոր Ստրավինսկու «Փերու համբույրը» բալետի հիմքում ընկած է հեքիաթի սյուժեն (1928 թվական)։