Սատանա
From Wikipedia, the free encyclopedia
Սատանան (եբրայերեն՝ שָּׂטָן satan թշնամի, հակառակորդ, արաբ․՝ شيطان shaitan մոլորված, մեկուսի, երբեմն՝ սատանա), կերպար, որը հանդիպում է աբրահամական կրոնների տեքստերում[1][2], որը չարիք ու փորձություն է բերում, և հայտնի է որպես խաբեբա, ով տանում է մարդկությունը մոլորության։ Որոշ կրոնական ուղղությունների համաձայն՝ նա անցյալում հրեշտակ է եղել, կամ նման մի էակ, և մեծ բարեպաշտություն ու գեղեցկություն է ունեցել (երբեմն՝ ամենագեղեցիկն էր հրեշտակներից), բայց ընկել է իր հպարտության պատճառով և այժմ գայթակղում է մարդկությանը ստի և մեղքի ճանապարհներով և իշխանություն ունի ընկած աշխարհի վրա։ Հին և Նոր կտակարաններում առաջին հերթին ամբաստանող է և հակառակորդ, մի վճռականորեն չարաբաղձ էություն, որն ատելի հատկանիշներ ունի։ Չնայած Սատանան առհասարակ բացասական է դիտվում, որոշ խմբեր լրիվ այլ հայացքներ ունեն նրա վերաբերյալ։ Թեիստական սատանիզմում Սատանան պաշտվում է, իսկ ԼաՎեյյան սատանիզմում նա համարվում է ազատության և առաքինի հատկանիշների խորհրդանիշ[3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սատանա (այլ կիրառումներ)