Սատուրն (մրցանակ)
From Wikipedia, the free encyclopedia
«Սատուրն» (անգլ.՝ Saturn), ամերիկյան մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի (անգլ.՝ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films) կողմից։ Այն տրվում է 1972 թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար[1]։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։
Արագ փաստեր Սատուրն (մրցանակ), Տեսակ ...
Սատուրն (մրցանակ) | |
---|---|
Տեսակ | կինոմրցանակ և մրցանակների խումբ |
Ենթատեսակ | պարգև |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1972 |
Պարգևադրող | Academy of Science Fiction? |
Կայք | saturnawards.org(անգլ.) |
Փակել
Սկզբում մրցանակը կոչվում էր «Ոսկե ոլորան» (անգլ.՝ «Golden Scroll»)։ 1991 թվականից մրցանակը շնորհվում է հեռուստատեսային սերիալների, իսկ 2000 թվականից՝ նաև DVD թողարկումների համար։