![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/4/4d/%25D5%258D%25D5%25A5%25D5%25B4_%25D4%25B1%25D5%25A4%25D5%25A1%25D5%25B4%25D5%25BD%25D5%25AB_%25D5%25B4%25D6%2580%25D6%2581%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF.png/640px-%25D5%258D%25D5%25A5%25D5%25B4_%25D4%25B1%25D5%25A4%25D5%25A1%25D5%25B4%25D5%25BD%25D5%25AB_%25D5%25B4%25D6%2580%25D6%2581%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF.png&w=640&q=50)
Սեմ Ադամսի մրցանակ
ամենամյա մրցանակ / From Wikipedia, the free encyclopedia
Սեմ Ադամսի մրցանակ (անգլ.՝ Sam Adams Award), ամենամյա մրցանակ որը հանձնվում է իր աշխատանքին արդար և բարեխիղճ մոտեցում ցուցաբերած հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալներին։ «Հետախուզության մեջ ազնվության և մաքրության համար» մրցանակը հանձնվում է Սեմ Ադամսի անվան կազմակերպության (անգլ.՝ Sam Adams Associates for Integrity in Intelligence[1]), ԿՀՎ-ի մի խումբ պաշտոնաթող աշխատակիցների կողմից։ Մրցանակը իր անունը ստացել է ի պատիվ Վիետնամի պատերազմի ժամանակ ԿՀՎ իրազեկիչ Սեմյուել Ա․ Ադամսի։ Մրցանակը ունի սպիտակ մոմով մոմակալի տեսք, և հանձնվում է ամեն տարի սկսած 2002 թվականից[2]։
Սեմ Ադամսի մրցանակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | journalism prize? |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2002 |
Շնորհվում է | ամեն տարի |
Առաջին շնորհում | 2002 |
Անվանված է | Samuel A. Adams? |
Կայք | samadamsaward.ch(անգլ.) |
Սեմ Ադամսի անվան կազմակերպության հիմնել է Ռեյ Մանգովերնը պարգևելու համար հետախուզության այն աշխատակիցներին, ովքեր գործել են ազնիվ և բարոյական նորմերից ելնելով, անկախ հետևանքներից[3]։
2012, 2013 և 2014 թվականներին մրցանակը հանձնվել է Օքսֆորդի միջազգային ընկերությունում[3][4]։