From Wikipedia, the free encyclopedia
Սերբական Հանրապետության զինված ուժեր (սերբ.՝ Војска Републике Српске (ВРС), բոս․՝ և խորվ.՝ Vojska Republike Srpske (VRS), նաև կոչվում է Բոսնիացի սերբերի բանակ, Սերբական Հանրապետության զորք), Սերբիական Հանրապետության ռազմական ստորաբաժանումներ, որոնք ներկայում հանդիսանում են Բոսնիա և Հերցեգովինայի պետական կարգի մաս (էնտիտետ)։
Սերբական Հանրապետության զինված ուժեր սերբ.՝ Војска Републике Српске (ВРС) Vojska Republike Srpske (VRS) | |
---|---|
Սերբական Հանրապետության բանակի զինանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական գործ |
Երկիր | Սերբական Հանրապետություն |
Գործառույթ | Բոսնիական պատերազմ Խորվաթական պատերազմ |
Շրաբ | Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա |
Սուրբ բարեխոս | Սուրբ Իլյա մարգարե |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1992 |
Ճակատամարտեր | Բոսնիական պատերազմ Խորվաթական պատերազմ |
Լուծարվեց | 2006 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ռատկո Մլադիչ (1992-1996) Ռադիսլավ Կրստիչ |
Գոյություն են ունեցել 1992-ից 2006 թվականների ժամանակահատվածում։ Ակտիվ մասնակցություն են ունեցել Հարավսլավիայի քաղաքացիական պատերազմում ի աջակցություն սերբ ազգաբնակչության։
Պատերազմից հետո Սերբական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան մի շարք ղեկավարներ հետապնդվել են Հաագայի Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրանքներով։
2003 թվականից սկսվել է Սերբական Հանրապետության զինված ուժերը Բոսնիա և Հերցեգովինայի զինված ուժերի կազմի մեջ մտնելու գործընթացը։ 2005 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի բարեփոխված բանակի ստորաբաժանումները, որոնք բաղկացած էին բոսնիացի, խորվաթ և սերբական ստորաբաժանումներից, կոալիցիոն ուժերի կազմով ուղարկվել են Իրաք։ 2006 թվականի հունիսի 6-ին Սերբական Հանրապետության զինված ուժերը վերջնականապես դադարել են գոյություն ունենալ, մտնելով Բոսնիա և Հերցեգովինայի բանակի կազմի մեջ[1]։
Բոսնիա և Հերցեգովինան պատմականորեն եղել է բազմազգ պետություն։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 43,7 %-ը եղել են բոսնիացի մուսուլմաններ, 31,4 %-ը ` սերբեր, 17,3 %-ը` խորվաթներ և 5,5 %-ը իրենց համարել են հարավսլավացիներ[2]։ Հարավսլավացիների մեծամասնությունը սերբեր էին կամ խառնամուսնությունների երեխաներ։ 1991 թվականի տվյալներով Հարավսլավիայում ամուսնությունների 27 %-ը խառնամուսնություններ էին[3]։
1990 թվականի նոյեմբերին կայացած առաջին բազմակուսակցական ընտրությունների արդյունքում հաղթել են երեք խոշոր ազգայնական կուսակցություններ.
Կուսակցությունները իշխանությունը բաշխեցին էթնիկ գծով այնպես, որ հանրապետության ղեկավար դարձավ բոսնիացի մուսուլման Ալիա Իզետբեգովիչը, խորհրդարանի նախագահ դարձավ սերբ Մոմչիլո Կրաիշնիկը, իսկ վարչապետ դարձավ խորվաթ Յուրե Պելիվանը։ 1991 թվականի հոկտեմբերի 15-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանը Սարաևոյում ձայների պարզ մեծամասնությամբ ընդունեց «Հուշագիր Բոսնիա և Հերցեգովինայի ինքնիշխանության մասին»[4][5]։ Հուշագիրը բուռն առարկությունների հանդիպեց բոսնիական խորհրդարանի սերբ անդամների կողմից, ովքեր պնդում էին, որ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերը պետք է ստանան խորհրդարանի անդամների 2/3 -ի աջակցությունը։ Չնայած դրան, «Հուշագիրը» հաստատվեց, որը հանգեցրեց բոսնիացի սերբերի կողմից խորհրդարանը բոյկոտելուն։ Բոյկոտի ընթացքում ընդունվեց հանրապետության օրենսդրությունը[6]։ 1992 թվականի հունվարի 25-ին բոսնիական խորհրդարանի նստաշրջանի ժամանակ կոչ արվեց փետրվարի 29-ից մարտի 1-ը անկախության հանրաքվե անցկացնել։
1992 թվականի փետրվարի 29-ից մարտի 1-ը Բոսնիա և Հերցեգովինայում տեղի է ունեցել պետական անկախության մասին հանրաքվե։ Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 63,4 %։ Ընտրողների 99,7 %-ը քվեարկել է անկախության օգտին[7]։ Հանրապետության անկախությունը խորհրդարանի կողմից հաստատվել է 1992 թվականի մարտի 5-ին։ Սակայն սերբերը, որոնք կազմում էին Բոսնիա և Հերցոգովինայի բնակչության մեկ երրորդը, բոյկոտել են հանրաքվեն և հայտարարել են երկրի նոր ազգային կառավարությանը չհնազանդվելու մասին։ Սերբերը, Բանյա Լուկա քաղաքը կենտրոն ընտրելով, ապրիլի 10-ին սկսել են ձևավորել սեփական իշխանության մարմինները։ Սերբերի ազգային շարժումը գլխավորել է Ռադովան Կարաջիչի Սերբական դեմոկրատական կուսակցությունը։
Բանակի ձևավորման գործընթացում բոսնիական սերբերին զգալի օգնություն է ցուցաբերել հարավսլավական քաղաքական և ռազմական ղեկավարությունը։ Սերբիայից ՀՍՖՀ Նախագահության անդամ Բորիսավ Իովիչն իր օրագրում 1991 թվականի դեկտեմբերի 4-ին գրառում է կատարել բոսնիական սերբերին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ [8][9]:
Երբ Բոսնիա և Հերցեգովինան միջազգային մակարդակով կճանաչվեն, ՀԱԲ-ը նրա տարածքում օտարերկրյա բանակ կհայտարարվի և ստիպված կլինի կարճ ժամանակում հեռանալ։ Այդ իրավիճակում սերբ բնակչությունը անօգնական վիճակում կհայտնվի... Սլոբոդան կարծում է, որ մենք պետք է ԲևՀ կանչենք Սերբիայի և Չեռնոգորիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ծառայել են ՀԱԲ-ում, իսկ հանրապետությունից դուրս գտնվող ՀԱԲ-ի բոլոր բոսնիացիներին տեղափոխենք Բոսնիա։ Այդ դեպքում բոսնիացի սերբերի ղեկավարության համար հնարավորություն կստեղծվի իր հրամանատարության տակ վերցնել ՀԱԲ-ի սերբական մասը Բոսնիայում։ |
1991 թվականի ավարտին բարձր գաղտնիության պայմաններում սկսվում է Բոսնիա և Հերցեգովինայի այն սերբ սպաների տեղափոխությունը, որոնք այնտեղ էին ծնվել։ Դեկտեմբերի 25-ին նման գաղտնի հրաման է ստորագրում նաև դաշնային պաշտպանության նախարար Վելկո Կադիևիչը։ Բորիսավ Իովիչը գրել է[10].
1992 թվականի հունվարի 3-ին Հարավսլավիայի Ազգային Բանակը վերակազմակերպվեց։ Նրա ստորաբաժանումները Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում դարձան 2-րդ Ռազմական շրջան` Սարաևոյի շտաբով և գեներալ-գնդապետ Միլուտինա Կուկանյացի հրամանատարությամբ։ Հերցեգովինայի տարածքի մի մասը մտավ 4-րդ Ռազմական շրջանի պատասխանատվության գոտի գեներալ-գնդապետ Պավլե Ստրուգարի հրամանատարությամբ։ Բոսնիա և Հերցոգովինայում գտնվող բազմաթիվ ռազմական դպրոցների ուսանողների և դասախոսների հետ միասին Հարավսլավիայի ԱԲ թվաքանակը հանրապետության տարածքում կազմում էր մինչև 110 000 մարդ։ Սպառազինությունը կազմում էր.
ՌՕ ուժերը Բոսնիայում տեղակայել էին
Հարավսլավիայի ԱԲ ստորաբաժանումներից բացի բոսնիացի սերբերը ապավինում էին Տարածքային պաշտպանության ջոկատներին, որոնց` 1991 թվականի աշնանը իրենց հսկողության տակ էին վերցրել Սերբական դեմոկրատական կուսակցության ֆունկցիոներները, ստեղծելով ճգնաժամային շտաբներ։ Այսպիսով, 1992 թվականի գարնանը Բոսնիայում գոյություն ունեցեր երկու Տարածքային Պաշտպանություն (ՏՊ). մեկը վերահսկում էին սերբերը. դրանք այն համայնքներում էին, որտեղ սերբերը կազմում էին մեծամասնություն, մյուսը վերահսկվում էր մուսուլմանա-խորվաթական կառավարության կողմից։ 1992 թվականի ապրիլի կեսերին բոսնիացի սերբերի Տարածքային պաշտպանության և կամավորական ստորաբաժանումների թվաքանակը կազմում էր մոտ 60 000 մարդ[11]։ ՏՊ ջոկատների կազմը բազմազան էր. Բոսանկե Կրուպեում 300 զինյալներից մինչև 4 200` Սոկոլաց և Օլովոյի համայնքների միացյալ ուժերում։ Յուրաքանչյուր ստորաբաժանում ճգնաժամային շտաբի ենթակայության ներքո էր գտնվում, որը գլխավորում էր ՍԴԿ կազմակերպության տեղական միության նախագահը։
Ռադովան Կարաջիչն ավելի ուշ այսպես էր հիշում այն ժամանակը, երբ ձ ևավորվում էր ՍՀ Բանակը[13].
1992 թվականի մարտի 5-ին Բոսնիա և Հերցեգովինան հռչակեց իր անկախությունը։ Այն հրաժարվեցին ճանաչել բոսնիացի սերբերը. Հանրապետության տարածքում բախումներ սկսվեցին, որոնք վերաճեցին մարտական գործողությունների։ Բոսնիայի տարածք մտցվեցին խորվաթական զորքերը, որոնք հարձակվեցին հարավսլավական բանակի ստորաբաժանումների և բոսնիացի սերբերի ջոկատների վրա[13]։ Բոսնիացի մուսուլմանների առաջնորդ Ալիյա Իզետբեգովիչը Հարավսլավիայի ԱԲ զորանոցների վրա համընդհանուր հարձակման հրաման էր տվել։ Ապրիլի 27-ին ԲևՀ Նախագահությունը, որը ոչ լրիվ կազմով էր հավաքվել, հարավսլավական բանակից պահանջեց զենքը վայր դնել և լքել հանրապետության տարածքը։ 1992 թվականի մայիսի 2-ին մուսուլմանների ուժերը պաշարեցին Սարաևոյում գտնվող Հարավսլավիայի ԱԲ զորանոցները և պարեկների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարձակումներ իրականացրեցին։ 1992 թվականի մայիսին Բոսնիա և Հերցեգովինայում ուժեղացող մարտերի պայմաններում Հարավսլավիայի Ազգային Բանակը սկսեց լքել հանրապետությունը[14]։ Այդ ժամանակ այնտեղ գրեթե միայն սերբերը և չեռնոգորցիներն էին մնացել։ Բոսնիացի սերբերի առաջ կանգնեց սեփական բանակ ստեղծելու անհրաժեշտությունը։ Հարավսլավիայի ղեկավարությունը որոշում կայացրեց աջակցել բոսնիացի սերբերին և օգնել բանակի ձևավորման գործում։ Հարավսլավիայի ազգային բանակը (ՀԱԲ) դուրս բերելու ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետությունում ծնված սպաներն ու զինվորները մնացին հայրենիքում և ծառայության անցան ՍՀ նոր ստեղծվող ԶՈՒ (1992 թվականին Բոսնիայում ՀԱԲ ուժերի 80%-ը բոսնիացի սերբեր էին)։ ՀԱԲ-ը նոր բանակին թողեց նաև իր ծանր սպառազինությունը, տանկերը, ավիացիան և այլն (երբ, մայիսի 20 -ին ՀԱԲ-ը արագ և կազմակերպված ձևով ԲևՀ-ից տեղափոխվեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն` Սերբիա և Չեռնոգորիա)։
Բոսնիացի սերբերը Ռադովան Կարաջիչի ղեկավարությամբ ստեղծեցին սեփական պետական միավորում և ապրիլին բաց առճակատման անցան հանրապետության կառավարության հետ, քանի որ չէին ցանկանում անկախ, ունիտար Բոսնիական պետության մասը լինել։ Բոսնիացի սերբերը հավատացած էին (Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից ելնելով), որ միասնական Բոսնիայում մուսուլման-խորվաթ դաշինքի գերիշխող պայմաններում կհայտնվեն երրորդական փոքրամասնության մեջ։
1992 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ բոսնիացի սերբերի Սկուպշչինայի նիստը, որտեղ ձևակերպվեցին Բոսնիա և Հերցեգովինայում սերբ ժողովրդի պայքարի ռազմական և քաղաքական նպատակները։ Ընդունված Հռչակագրի հիմնական կետերն էին.
Մայիսի 12-ին բոսնիացի սերբերի Սկուպշչինան որոշեց զինված ուժեր ստեղծել[16]։ Բանակի գլխավոր հրամանատար նշանակվեց ՀԱԲ նախկին սպա Խորվաթական պատերազմի մասնակից, գեներալ Ռատկո Մլադիչը, որը մինչ այդ գլխավորել էր Սերբական Կրաինայի մարտերը, եղել էր Կնինի 9-րդ կորպուսի հրամանատարը։ Այդ նշանակումը Սլոբոդան Միլոշևիչի համար Բոսնիայում սերբերի գործողություններին հետևելու լավ հնարավորություն էր[15]։
1992 թվականի մայիսին արդեն ձ ևավորվել է հինգ ստորաբաժանում և Գլխավոր Շտաբ, որի պետ դարձավ գեներալ Մանոյլո Միլովանովիչը։ Հիմնականում ՀԱԲ ստորաբաժանումները, որոնք միաձուլվեցին ՍՀ Բանակի հետ, մարտական գործողությունների փորձ էին ձեռք բերել Խորվաթիայում։ Բանակի գլխավոր շտաբ, որը ձևավորվել էր 2-րդ Ռազմական շրջանի շտաբի հիման վրա, համալրվեց փորձառու սպաներով։
1992 թվականին Բոսնիայի և Հերցոգովինայից հարավսլավական բանակի դուրս բերումից հետո բոսնիացի սերբերի բանակի հիմնական նպատակն էր վերահսկողության տակ վերցնել այն տարածքները, որտեղ մեծամասնությունը սերբեր էին և այն շրջանները, որոնց հավակնում էր Սերբական Հանրապետությունը։
Արդեն 1992 թվականի գարնանը Սարաևոյում մարտեր սկսվեցին, որոնք վերաճեցին քաղաքի երկարատ և պաշարման։ ՍՀԶ և կամավորական ջոկատները, որոնք ամրապնդվել էին սերբերով բնակեցված արվարձաններում, պաշարել էին ԲևՀ մայրաքաղաքը մինչ և Դեյթոնի համաձայնագրերի ընդունումը։ Սարաևոյի պաշարումը խիստ բացասաբար անդրադարձավ բոսնիացի սերբերի և նրանց բանակի իմիջի վրա։ Արևմտյան Բոսնիայում սերբերը վերահսկողության տակ էին վերցրել Պրիեդորը, Բոսանսկա Կրուպան, Սանսկի Մոստը և Կլյուչը։ Պոսավինում նրանց դիմակայեցին ինչպես իսլամական կազմավորումները, այնպես էլ բոսնիական խորվաթների ստորաբաժանումները և Խորվաթիայի կանոնավոր բանակը։ Բոսնիասի սերբերը կարողացան կտրել, այսպես կոչված, «Կյանքի միջանցքը». Բրչոյի տարածքում մի նեղ շերտ, որը կապում էր Սերբսկի Կրաինան և ՍՀ արևմտյան շրջանները ար ևելյան շրջանների և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության հետ։ «Միջանցք-92» կոչվող երկարատև օպերացիայի արդյունքում ջախջախվեցին խոշոր խորվաթական ուժերը, իսկ ինքը` «Միջանցքը» սերբ վերահսկողության տակ էր գտնվում ամբողջ պատերազմի ընթացքում։ Սերբերի մեկ այլ խոշոր հաղթանակը եղավ «Վրբաս-92» օպերացիան, որի ընթացքում ՍՀԲ կարողացավ գրավել Յայցեն և նրա մերձակայքը, ինչպես նա և Վրբաս գետի վրայի երկու կար ևոր ՀԷԿ-երը։ Ար ևելյան Բոսնիայում և Պոդրինյեում ՍՀԲ-ն քշեց մուսուլմաններին Բիելինայից, Զվորնիկից, Վիշեգրադից, Ֆոչայից և այլ քաղաքներից։ Սակայն սերբերը չկարողացան ամրապնդվել Սրեբրենիցայում է, որտեղ մուսուլմանական անկլավ էր առաջացել։ Ար ևելյան Հերցեգովինայում 1992 թվականի ամռանը բոսնիացի խորվաթները և Խորվաթական բանակը իրականացրեցին խոշոր հարձակում, որի արդյունքում սերբերի ուժերը Մոստարից դուրս շպրտվեցին։ 1992 թվականի դեկտեմբերին Պոդրինյեում մուսուլմանների անկլավի աճող ակտիվության հետևանքով ՍՀԲ կազմում կազմավորվեց Դրինի կորպուսը։
1993 թվականի սկզբին ՍՀ բանակը ետ է մղել «Միջանցքը» հաղթահարելու մուսուլմանների և խորվաթների փորձերը։ Մայիսին և հուլիսին սերբերն այն ընդլայնելու մի քանի գործառնություններ են ձեռնարկել, կարողանալով դուրս մղել հակառակորդի զորամիավորումները։ Ձմռանը` մինչև գարուն սերբերը ետ են մղել մուսուլմանների հարձակումները Սրեբրենիցայից. վերջիններս իրենց շրջայցերի ընթացքում ոչնչացրել են մի քանի սերբական գյուղեր։ Որից հետո ՍՀԲ-ն, օգտվելով հարավսլավական բանակի աջակցությունից հարձակման անցավ, զգալի վնաս պատճառելով մուսուլմանների ուժերին։ Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ը միջամտեց` քաղաքը անվտանգության գոտի հայտարարելով։ Ինչպես նաև սերբերը գարնանը առաջխաղացում ունեցան Վիշեգրադի շրջանում` հսկողության տակ վերցնելով զգալի չափերով տարածքներ։ 1993 թվականի հուլիսին ՍՀԲ-ը ծավալեց «Լուկավեց-93» օպերացիան, որի արդյունքում գրավեց Տրնովոն և մի շարք այլ բնակավայրեր, իսկ Սարա ևոն հայտնվեց լրիակատար շրջափակման մեջ։ Արևմտյան Բոսնիայի սերբերը աջակցեցին Ֆիկրետ Աբդիչին, որը դուրս էր եկել Սարաևոյի կառավարության ենթակայությունից։ Նրա ուժերը, հենվելով Սերբական Կրաինայի և Սերբական Հանրապետության բանակների կողմից աջակցության վրա, մարտական գործողություններ սկսեցին ընդդեմ ԲևՀԲ-ի 5-րդ կորպուսի։
Ամերիկացի հրապարակախոս Առնոլդ Շերմանը 1993 թվականին գրել է[17].
1993 թվականի ամռանը ՍՀ բանակի Գլխավոր շտաբը մշակեց «Դրին-93» ընդհանուր անվանումով մի շարք հարձակողական գործողություններ, որոնք ծրագրվել էին Օզրենի և Տուզլայի ինչպես նա և Բիխաչի գրպանի շրջանում։ Սերբական հարձակումը սկսվել է 1993 թվականի նոյեմբերին և ավարտվել է 1994 թվականի փետրվարին, հասնելով մասնակի հաջողությունների։ Այդ ժամանակ էլ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ճնշման տակ ՍՀԲ ծանր սպառազինությունը հեռացրեց Սարաևոյից։ Մարտի վերջին սերբերը Գորաժդեում խոշոր հարձակում սկսեցին մուսուլմանական անկլավի վրա։ Ի սկզբանե այն հաջողությամբ էր ընթանում, բայց հետո նրա ընթացքի վրա ազդեց ՆԱՏՕ-ի միջամտությունը` ռմբակոծելով ՍՀ ԶՈւ դիրքերին։ Հյուսիսատլանտյան դաշինքի ճնշման տակ սերբերը ստիպված էին դադարեցնել օպերացիան` համաձայնելով անկլավում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահներին։ 1994 թվականը բոսնիացի սերբերի բանակի համար նշանավորվեց նաև ճակատի ողջ երկայքով պաշտպանական մարտերով, Կուպրեսի անկմամբ և Բիխաչի գրպանի համառ մարտերով։ 1994 թվականի գարնանից մարտական գործողությունները վերսկսվեցին բոսնիացի սերբերի և խորվաթների միջև, որոնք վերականգնեցին մուսուլմանների հետ դաշնակցային հարաբերությունները։
1995 թվականի գարնանը ԲևՀ-ում սկսվեցին խոշոր ռազմական գործողություններ։ Սերբերը կարողացան հետ մղել Վլաշիչա, Մաևիցա լեռներում և Կալինովիկայի շրջանում մուսուլմանների հարձակումը` մի շարք հակակարձակումներ տալով։1995 թվականի ամռանը ՍՀ ԶՈւ-ը նաև Սարաևոյի շորջ եղած դիրքերը կարողացել են պահել` պատճառելով ծանր կորուստներ մուսուլմանական բանակի 1-ին կորպուսին։ Հուլիսին սերբերը գրավեցին Սրեբրենիցան և Ժեպան։ Ըստ Հաագայի տրիբունալի տվյալների, այն ուղեկցվել է մուսուլման ռազմագերիների նկատմամաբ զանգվածային բռնությամբ։ Այդ օպերացիան և դրան հաջորդած իրադարձությունները հսկայական վնասներ են հասցրել ՍՀ ԶՈւ-ի հեղինակությանը։ Հուլիսին սերբերը նաև ձեռնարկեցին խոշոր հարձակում Բիխաչում։ Սակայն բոսնիացի խորվաթները և Խորվաթիայի Կանոնավոր բանակի ստորաբաժանումներն իրենց հերթին հարձակումներ սկսեցին Գլամոչի և Բոսանսկո Գրախովոյի վրա։ Երբ այս երկու քաղաքները ընկան, ՍՀ ԶՈւ-ը ստիպված էին դադարեցնել Բիխաչի օպերացիան։ 1995 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին սերբերը անցան պաշտպանության` շփման գծի ողջ երկարությամբ։ Մուսուլմանա-խորվաթական ու ՆԱՏՕ-ի ավիացիայի զանգվածային ավիահարվածների համատեղ հարձակման արդյունքում Սերբական Հանրապետությունը զրկվեց Արևմտյան Բոսնիայի զգալի տարածքներից, Օզրենի մասից և այլն։
1995 թվականի հոկտեմբերի վերջին մարտերը դադարեցին Բոսնիա և Հերցեգովինայում։
Բոսնիայի և Հերցոգովինայի պատերազմի ավարտից հետո Սերբական Հանրապետության Բանակում սկսվեցին աստիճանական բարեփոխումներ կատարել։ Մոտավորապես 180 000 զինվորներ և սպաներ ունեցող անձնակազմի թվաքանակը մի քանի տարում կրճատվեց մինչև 20 000 մարդ։ Զուգահեռաբար ընթանում էր կառուցվածքի փոփոխության գործընթաց. վեց կորպուսից մնաց չորսը, իսկ հետո երեքը։ Գլխավոր շտաբը վերանվանվեց Գերագույն շտաբի և տեղափոխվեց Բիելինա։ 2000-ական թվականների սկզբում ՍՀ Բանակի թվաքանակը կազմում էր 10 000, իսկ ժամկետային ծառայությունը հանելուց հետո նվազեց մինչև 7 000 զինվոր։ ԲևՀ ԶՈւ-ի մեջ ներառվելուց հետո ՍՀ ԶՈՒ-ն բաղկացած էր 3 981 զինվորներից և սպաներից։
Նույնիսկ բարեփոխումներից և կրճատումներից հետո Սերբական Հանրապետության Զորքը սպառազինության զգալի պաշարներ ուներ։ 1999 թվականին ուներ Մ-84 տեսակի 73 և T-55 տեսակի 204 տանկեր։ Այլ տեսակի զրահատեխնիկաներից ուներ 118 հատ Մ-80 ՀՄՄ, 84 հատ ԲՏՌ М-60, 5 հատ թեթև լողացող ПТ-76 տանկեր, 19 հատ ԲՏՌ-50, 23 հատ БОВ-ВП։ Հրետանին հաշվվում էր 1522 միավոր, այդ թվում` 95 հրթիռային կայանքների և РСЗО համակարգ, 720 ինքնագնաց, դաշտային և հակատանկային զենքեր, 561 առանց հակազդեցության զենք (Безоткатное орудие) և 146 ականանետ։ ՌՕՈւ ունեին 22 ինքնաթիռ և 7 մարտական ուղղաթիռ։ Ընդ որում, մինչև Դեյթոնյան համաձայնագիրը ՍՀԲ-ն իրավունք ուներ ունենալ միայն 137 տանկ, 113 ԲՏՌ և ՀՄՄ և 500 հրետանային զինատեսակներ[18]։
2005 թվականի օգոստոսին ՍՀ Սկուպշչինան լայն ռազմական բարեփոխումների շրջանակներում համաձայնեց ընդունել Բոսնիայում և Հերցեգովինայում միասնական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ձևավորման պլանը։ 2005 թվականի նոյեմբերին ՍՀ Սկուպշչինան ընդունեց նա և ԲևՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, որն առաջարկել էր Եվրամիությունը, և որը նախատեսում էր ստեղծել միասնական բազմազգ իրավապահ մարմիններ։ Իսկ 2005 թվականի դեկտեմբերին Սարաևոյում ԲևՀ միջազգային վարչակազմի հովանու ներքո սկսվեցին եռակողմ բանակցություններ երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մասին` միասնական ազգամիջյան իշխանական կառույցների դերի և լիազորությունների հզորացման ճանապարհով, այսինքն, ըստ էության, Դեյթոնյան համաձայնագրերի չեղյալ հայտարարելու մասին։ ՍՀ Նախագահ Դրագան Չավիչը` մեկնաբանելով ՍՀ Պաշտպանության նախարարության լուծարման մասին որոշումը, նշել է, որ դա «ցավոտ էր, բայց, այնուամենայնիվ, ներդրում էր ապագայի համար»։ Նա նա և ընդգծել է, որ բոսնիայի սերբերը հետաքրքրված են ԲևՀ ՆԱՏՕ-ի հետ անդամակցելուն, քանի որ դա համապատասխանում է «երկրում անվտանգության հետ կապված ընդհանուր իրավիճակի շահերին»[19]։
ՍՀ Բանակը Բոսնիա և Հերցեգովինայի Զինված ուժերում ընդգրկվելուց հետո սպառազինությամբ պահեստներն անցան բոսնիական զինվորականների և խաղաղապահների համատեղ վերահսկողության տակ։ Ռազմական տեխնիկայի մի մասը ոչնչացվեց որպես «ավելցուկային սպառազինություն»[18], իսկ մի մասը փոխանցվեց մի շարք մասնավոր ընկերությունների, ովքեր հետագայում դրանք վաճառեցին այլ երկրներ, մասնավորապես Վրաստան։ Զենքի մի մասը ՍՀԶ զինանոցներից հայտնվեց սիրիական ընդդիմության ձեռքերում[20]։
Ըստ Բոսնիա և Հերցեգովինայի «Պաշտպանության մասին» օրենքի, երկրի միացյալ զինված ուժերում ՍՀԶ ավանդույթները շարունակում է 3-րդ հետևազորային գունդը, որը տեղակայված է Բանյա Լուկայում։ Այն զբաղվում է գնդի թանգարանով, վերահսկում է ֆինանսական ծախսերը, զբաղվում է պատմական հետազոտություններով, թողարկում է հրապարակումներ, պահպանում է արխիվը և հավաքածուները, անցկացնում է հանդիսավոր միջոցառումներ, ինչպես նաև հետևում է վետերանների ակումբների գործունեությանը։ Օրենքի համաձայն, գնդի հրամանատարը կատարում է զուտ արարողակարգային գործառույթներ և չունի վարչական և օպերատիվ լիազորություններ[21]։
Սերբական Հանրապետության զինված ուժերի մի շարք գործողություններ (ինչպես, օրինակ, Սարաևոյի պաշարումը, Սրեբրենիցայի ջարդերը և այլն) գնահատվում են որպես ռազմական հանցագործություններ։ Պատերազմից հետո ՍՀԶ մի շարք բարձրաստիճան ղեկավարներ հետապնդվել են Հաագայում Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։ Նրանցից ոմանք ձերբակալվել են Բոսնիա և Հերցեգովինայում, մյուսները` Սերբիայում և այլ երկրներում։
Բանակի հրամանատար Ռատկո Մլադիչը ներկայումս գտնվում է Հաագայում, նրա նկատմամբ դատավարությունը դեռ շարունակվում է։ Սերբական Հանրապետության նախագահ Ռադովան Կարաջիչը 2016 թվականի մարտի 24-ին Հաագայի դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ և դատապարտվել 40 տարվա ազատազրկման[22]։
Սարաևոյի պաշարման համար, որի ընթացքում ՍՀ բանակի կողմից քաղաքը ենթարկվել է հրետանային և դիպուկահար հրաձգության, որոնք հանգեցրել էին զանգվածային զոհերի խաղաղ բնակիչներ շարքերում, դատապարտվել են գեներալներ Ստանիսլավ Գալիչը և Սլոբոդան Միլոշևիչը[23]։ Սրեբրենիցայում կատարված ջարդերի համար, որի ընթացքում` նախկին հարավսլավիայի տրիբունալի կայացրած դատավճիռների համաձայն սպանվել են մինչ և 8000 բոսնիացի մուսուլմաններ, դատապարտվել են գեներալներ Զդրավկո Տոլիմիրը (1948-2016)[24], Ռադիսլավ Կրստիչը և Լյուբիշա Բեարան (1939-2017)։
Սերբական Հանրապետության մի շարք զինվորականներ և ոստիկանության սպաներ դատապարտվել են Արևմտյան Բոսնիայի ոչ սերբ բնակչության զանգվածային տեղահանության համար, մասնավորապես Պրիեդորից և նրա շրջակայքից, և մի քանի բանտերի ստեղծման համար, որոնք բնորոշվել են որպես համակենտրոնացման ճամբարներ։ Նախկին հարավսլավիայի գործով տրիբունալն ընդհանուր առմամբ մեղադրել է ՍՀԲ շարքերից 53 սերբական զինվորականների։
ՍՀԲ հիմքը եղել են մի քանի կորպուսներ, որոնցից հինգը ստեղծվել էր 1992 թվականի մայիսին, իսկ մեկը (Դրինի կորպուսը)` նույն թվականի նոյեմբերին։ Կորպուսների կառուցվածքը ստանդարտացված էր, մեծապես նման էր նրան, ինչը կիրառվել էր ՀԱԲ Ցամաքային զորքերում։ Կորպուսներից յուրաքանչյուրն ուներ շտաբ, մի քանի բրիգադ, հրետանային, հակատանկային և ճարտարագիտական գնդեր, ինչպես նա և ռազմական ոստիկանության գումարտակ և սանիտարական գումարտակ։ Որոշ կորպուսներ ունեին նա և այլ ստորաբաժանումներ։ Անհրաժեշտ է նշել, որ ՍՀԲ-ի երկու զրահատանկային բրիգադները գտնվում էին Կրաինի 1-ին կորպուսի կազմում[25]։ 1993 թվականին բանակի կառուցվածքը հետևյալն էր.
Սերբական Հանրապետությունը իր ՌՕՈւ ավիացիոն տեխնիկան ստացել էր Հարավսլավական ազգային բանակից, վերջինիս Բոսնիան թողնելուց հետո, և ակտիվորեն կիրառել է ողջ պատերազմի ընթացքում։ Բոսնիացի սերբերի ՌՕՈՒ հիմնված էին այն ստորաբաժանումների վրա, որոնք 1991 թվականի ամռանից մինչև աշնան տարհանվել էին Սլովենիայի Ցերկլե և Խորվաթիայի Պլեսո և Լուչկո օդակայաններից։ Նրանք տեղակայված էին Բանյա Լուկայում և Բիխաչում և ՀԱԲ բարեփոխումներից հետո, 1992 թվականի սկզբին փոխանցվել են ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի 5-րդ օպերատիվ խմբի հրամանատարությանը։ Ըստ հարավսլավական ղեկավարության` ՀԱԲ ուժերը Բոսնիա և Հերցեգովինայից դուրս բերելու որոշման, 5-րդ օպերատիվ խմբի անձնակազմի անդամները գրեթե ամբողջությամբ հեռացվել են դաշնային բանակի կազմից, որից հետո շատ մարտիկներ մտել են ՍՀ նորաստեղծ ՌՕՈՒ և ՀՕՊ միավորումների կազմի մեջ[31]։
Բոսնիացի սերբերը ՀԱԲ-ից ստացել են 22 Ј-21 Јастреб, 12 Ј-22 Орао, 27 Գազել ուղղաթիռներ, 14 Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նա և ՀՕՊ համալիրներ։ Պաշտոնապես ՍՀ ՌՕՈՒ և ՀՕՊ ձևավորվել են 1992 թվականի մայիսի 27-ին։ Այդ օրը նրանք կատարել են 16 մարտական թռիչք, հարվածներ պատճառելով խորվաթական դիրքերին Պոսավինայի ուղղությամբ։ Բոսնիայի Դաշնային բանակից դուրս գալուց հետո ՍՀԲ-ն ձեռնամուխ եղավ նոր ավիացիոն ստորաբաժանումների ձևավորմանը։ 1992 թվականի հունիսի 16-ին Գլխավոր շտաբը որոշեց ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը։ Այն հետևյալն էր[32].
ՍՀ ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի գլխավոր տեղակայման վայրը Բանյա Լուկայի մոտակայքում գտնվող Մախովլյանի օդանավակայանն էր։ ՌՕՈւ հրամանատար նշանակվեց օդաչու գեներալ Ժիվոմիր Նինկովիչը։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ՌՕՈՒ-ի և ՀՕՊ-ի 79 զինվորներ և սպաներ[33]։ 2006 թվականին, ինչպես ՍՀ բոլոր զինված ուժերը, ՌՕՈւ-ն նույնպես լուծարվել է և ընդգրկվել է Բոսնիա և Հերցեգովինայի ՌՕՈւ մեջ[34]
Բոսնիա և Հերցեգովինայի պատերազմի ընթացքում, հատկապես հակամարտության սկզբում, բոսնիացի սերբերի զինված ուժերում մեծ դեր են խաղացել կամավորական և կիսառազմական ջոկատները։
1992-1995 թվականներին պատերազմի ժամանակ բոսնիայի սերբերը աջակցություն են ստացել մի շարք երկրների սլավոնական և ուղղափառ կամավորների կողմից, ներառյալ Ռուսաստանի[35]։ Հունական կամավորները Հունական կամավորական գվարդիայից նույնպես մասնակցել են պատերազմին, մասնավորապես, երբ սերբերը Սրեբրենիցան էին գրավում։ Քաղաքը գրավելուց հետո նրա վրա բարձրացվել է հունական դրոշը[36]։ Ըստ արևմտյան մի շարք հետազոտողների, բոսնիացի սերբերի կողմում կռվել են մինչև 4 000[35] կամավորներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից և այլ տեղերից։
1992 թվականիս սեպտեմբերին Ար ևելյան Հերցեգովինայի Տեբինյե քաղաքում ստեղծվել էր Բոսնիայում ռուս կամավորների առաջին ջոկատը, որը հաշվվում էր 10 զինյալներ[37]։ Այն գլխավորել է նախկին ծովային հետ ևակային Վալերի Վլասենկոն[35]։ Նա կռվել էր բոսնիական խորվաթների բանակի և խորվաթական բանակի կանոնավոր ստորաբաժանումների դեմ 1992 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին[38]։ Ջոկատի միջուկը Սանկտ-Պետերբուրգի կամավորների խումբն էր։ Ջոկատը գործում էր սերբա-ռուսական ստորաբաժանումների կազմում։ 1992 թվականի վերջին РДО-1 (ՌԿՋ-1, Ռուսական կամավորական ջոկատները Հարավսլավիայում) դադարեցրել է իր գոյությունը։
РДО-2, որը մի քանի մասնակիցների միապետական համոզմունքների համար ստացել էր «Ցարական գայլեր» մականունը, ստեղծվել էր 1992 թվականի նոյեմբերի 1-ին, Վիշեգրադում։ Նրա հրամանատարն էր Մերձդնեստրում 1992 թվականի գարուն-ամառ մարտերին մասնակցած 27-ամյա Ալեքսանդր Մուխարևը, ով ըստ իր անվան սկզբնատառերի ստացել էր «Աս» մականունը։ Հրամանատարի տեղակալն էր Իգոր Գիրկինը (այժմ հայտնի է որպես «Ստրելկով»)։ 1993 թվականի հունվարի 28-ին «Ցարական գայլերի» հիմնական մասը տեղափոխվել էր Պրիբոյ, իր հետ տանելով նաև ջոկատի դրոշը։ Այնտեղ, Պրիբոյում ջոկատը մոտ երկու ամիս հաջողությամբ կռվել է։ Այնուհետև, մարտի 27-ին, «Ցարական գայլերը» տեղափոխվել են Սարաևոյի արևմտյան ծայրամաս, Իլիջա։ 1993 թվականի օգոստոսին РДО-2 դադարեցրել է իր գոյությունը, դրոշը հանձնել է Բելգրադի Սուրբ Երրորդության Տաճարին։
1993 թվականի աշնանը ստեղծվեց РДО-3, որը կազմված էր վետերաններից և կրկին ժամանող կամավորներից։ Նոյեմբերին ջոկատի գլուխ կանգնեց ծովային հետ ևակի նախկին ենթասպա և Աբխազիայի մարտական գործողությունների վետերան` 39-ամյա Ալեքսանդր Շկրաբովը[35]։ РДО-3 տեղակայվել էր Սարաևոյի հարավարևելյան ծայրամասում, մտնելով Նովոսարաևյան ջոկատի կազմի մեջ, որը ղեկավարում էր չետնիկների ղեկավար Սլավկո Ալեքսիչը։
1994 թվականի աշնանը ռուսական կամավորների զգալի մասը լցվեց Սարաևո-ռոմանիական կորպուսի 4-րդ հետախուզական-դիվերսիոն ջոկատ, որն ավելի հայտնի էր որպես «Սպիտակ գայլեր»։ Ջոկատի կամավորները մասնակցել են Սարաևոյի և նրա մերձակայքի մեծ թվով օպերացիաներին։ Ըստ ցուցակների «Սպիտակ գայլերը» հաշվվում էին մինչ և 80 մարդ։ Ղեկավարում էր Սրջան Կնեժևիչը։ Դեյթոնյան համաձայնագրերի ստորագրումից և պատերազմի ավարտից հետո շատ կամավորներ Ռուսաստան վերադարձան։
2013 թվականին Սերբական Հանրապետության կառավարությունը որոշում կայացրեց նախկին ԽՍՀՄ-ից 29 կամավորների հետմահու պարգ ևատրել Միլոշի Շքանշանով[39]։
Սերբական Հանրապետության զորքը սպառազինության մեծ պաշարներ է ունեցել։ Հիմնականում այն ժառանգել է Հարավսլավական Ազգային Բանակի ստորաբաժանումներից, որոնք թողել էին Բոսնիա և Հերցեգովինայից հեռանալով։ ՍՀ զորքի սպառազինությունը բաղկացած էր Т-34-85 և Տ-55 խորհրդային տանկերից, կային նաև հարավսլավական արտադրության М-84 մարտական ժամանակակից տանկեր։ Հարավսլավական բանակի թողած ԲՏՌ և ԲՄՊ-երի մեջ կային հարավսլավական արտադրության` М80 հետևակի մարտական մեքենա, M-60 զրահափոխադրիչ և BOV-VP (M-86) ռազմական ոստիկանության զրահափոխադրիչներ, ինչպես նա և խորհրդային ԲՄՊ-50 և ԲՌԴՄ-2։
ՍՀԶ ուներ հզոր հրետանի։ Սպառազինության մեջ կային M-63 «Plamen», M77 «Огањ» ՀԿՌԿ, հեռահար M-87 «Оркан» ՀԿՌԿ։ Դաշտային հրետանին ներկայացված էր 155-մմ հաուբից Մ-1, 152-մմ հաուբից «Նորա» Դ-20, 130 մմ М-46, խորհրդային հաուբից Դ-30, որոնք արտադրվում էին Հարավսլավիայում լիցենզավորված և ստացել են Д-30Ј անվանումը, М-56 և խորհրդային «ЗИС» թնդանոթներ։ Հակատանկային սպառազինության թվում էին խորհրդային 100 մմ T-12 զենքեր, ինչպես նա և հարավսլավական առանց հետադարձ հարվածի զենքեր БсТ-82։ Բոսնիացի սերբերն օգտագործել են նա և ինքնագնաց հրետանային կայանքներ 2С1 «Гвоздика»։
ՍՀԶ հարավսլավական բանակից ժառանգել են նա և` ՌՕՈՒ և ՀՕՊ սպառազինություն։ Հարավսլավական ԱԲ-ից բոսնիացի սերբերը ստացել են Ј-21 Јастреб և Ј-22 Орао ինքնաթիռներ, Газела և Մի-8 ուղղաթիռներ։ Զենիթային զինատեսակներից կային ЗСУ М-53/59 «Պրահա», БОВ-3 և М-55 «Троцевац»։ Զենիթահրթիռային համակարգերից օգտագործվել են Իգլա и Ստրելա-2։
Սերբական Հանրապետության բանակի զինվորի զինվորական երդում
2005 թվականին երդման խոսքերը փոփոխվել են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.