կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Արտեմի Բալասանյան (օգոստոսի 26, 1902[1][2], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 3, 1982[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ։ ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1978), Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1957), Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1949)։
Սերգեյ Բալասանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1902[1][2] Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 3, 1982[3][2] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Ժանրեր | օպերա[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1] և Մոսկվայի կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1935)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[1] |
Պարգևներ |
Սերգեյ Բալասանյանը ծնվել է Աշխաբադում։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ռադիոյի բաժինը։ 1948 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում, 1965 թվականից՝ պրոֆեսոր։ 1962-1971 թվականներին եղել է ամբիոնի վարիչը։ 1931-1936 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1936-1943 թվականներին՝ Ստալինաբադի տաջիկական ժողովրդական երաժշտական թատրոնի հիմնադիր կազմում, 1949-1954 թվականներին՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Ռադիոյի վարչության ղեկավարի տեղակալ։ 1964 թվականից եղել է Ռուսաստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության քարտուղարը։
Հեղինակել է օպերաներ, բալետներ, երաժշտություններ դաշնամուրի, սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի համար, մշակել է Կոմիտասի շուրջ 100 ժողովրդական երաժշտություն դաշնամուրի համար, երաժշտություններ Իսահակյանի և Տերյանի ռոմանսների հիման վրա, թատերական պիեսների և ֆիլմերի համար[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.