Սերգեյ Բելյավսկի
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Բելյավսկի (ռուս.՝ Сергей Иванович Белявский, դեկտեմբերի 7, 1883(1883-12-07)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 13, 1953(1953-10-13)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային աստղագետ, աշխատել է Պուլկովոյի և Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարաններում։
Սերգեյ Բելյավսկի Сергей Белявский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1883(1883-12-07)[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1953(1953-10-13)[2] (69 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Sergey Ivanovich Belyavskiy Վիքիպահեստում |
1909-1925 թվականներին ղեկավարել է Սեմեիզի աստղադիտարանը, իսկ 1937-1944 թվականներին՝ Պուլկովյան աստղադիտարանը։ Հանդիսանում էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Մասնագիտանում էր աստղալուսաչափության, աստղաչափության և փոփոխական աստղերի հետազոտություններում։ Հայտնաբերել է Բելյավսկու գիսաստղը, 36 աստերոիդ (որոնցից մեկը, (1074) Բելյավսկիան, անվանվել է նրա պատվին) և ավելին քան 250 փոփոխական աստղ։
Կազմել է «2777 աստղերի լուսանկարչական մեծությունների կատալոգը» (1915) և «11322 աստղերի աստղաչափական կատալոգը» (1947)։