![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/Steve_McClaren_2012_1_%2528cropped%2529.jpg/640px-Steve_McClaren_2012_1_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Սթիվ Մաքլարեն
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվ Մաքլարեն (անգլ.՝ Steve McClaren, ծնվ. մայիսի 3, 1961, Ֆուլֆորդ, Անգլիա), անգլիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին խաղացող։ Ավելի վաղ աշխատել է որպես «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ, որի հետ հաղթել է 2004 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթը և դարձել 2006 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի ֆինալիստ։ 2006-2007 թվականներին եղել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, որը Մաքլարենի գլխավորությամբ անցկացրեց իր պատմության ամենավատ ժամանակաընթացքներից մեկը՝ չհայտնվելով Եվրո 2008-ում։ Նա նաև եղել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 1999 թվականի Չեմպիոնների Լիգայի հաղթող։
Սթիվ Մաքլարեն անգլ.՝ Steve McClaren | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սթիվեն Բրայան Մաքլարեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | անգլիացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Մաքքա (անգլ.՝ Macca) Մաքլոուն (անգլ.՝ McClown)[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 1961(1961-05-03) (63 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | առանց ակումբի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբներ | Հալլ Սիթի, Oxford United F.C.?, Դերբի Կաունտի, Lincoln City F.C.? և Բրիստոլ Սիթի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մաքլարենն ավելի հայտնի է 2006 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 22-ը Անգլիայի հավաքականում աշխատելու տարիներին։ Սակայն նա հեռացվեց այն բանից հետո, երբ Անգլիան չկարողացավ հայտնվել Եվրո 2008-ում՝ զիջելով Խորվաթիայի և Ռուսաստանի հավաքականներին։