Սթոնտոն
From Wikipedia, the free encyclopedia
Սթոնտոն (անգլ.՝ Staunton), անկախ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում, Շենանդոա գետի հովտում, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ քաղաքացիական պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։ Վիրջինիայում անկախ քաղաքներն առանձնացված են այն շրջանների վարչական մարմիններից, որոնց տարածքում գտնվում են։ Այդ պատճառով էլ Օգաստայի շրջանի ղեկավար հիմնարկությունները Սթոնտոնի հարևանությամբ գտնվող Վերոնա քաղաքում են[2]։ Սթոնտոնն ինքը համարվում է իր շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքի՝ Սթոնտոն-Ուեյնսբորո վիճակագրական գոտու գլխավոր բնակավայրը։ 2010 թվականի մարդահամարի[3] տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 23.746, իսկ մետրոպոլիսային տարածքինը՝ 118 502[4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սթոնտոն | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1747 թ. | ||
Մակերես | 51,85861 կմ², 51,890711 կմ² | ||
ԲԾՄ | 432±1 մետր | ||
Բնակչություն | ▲25 750 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 540 | ||
Փոստային դասիչ | 24401–24402 և 24402 | ||
Պաշտոնական կայք | staunton.va.us(անգլ.) | ||
| |||
Սթոնտոնը Միացյալ Նահանգների քաղաքների շարքում առաջինն է, որ ամբողջությամբ անցել է կառավարման որոշակիացված համակարգի։ Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ այստեղ են գտնվում Մերի Բոլդուին համալսարանը՝ պատմական ուշագրավ անցյալ ունեցող իգական քոլեջով, Ստյուարտ Հոլլը, որ ինտեգրված ուսուցում ապահովող նախապատրաստական մասնավոր դպրոց է, ինչպես նաև՝ Վիրջինիայի կույրերի ու խուլերի դպրոցը։ Սակայն, թերևս, քաղաքն առաջին հերթին հայտնի է նրանով, որ հանդիսանում է ԱՄՆ-ի մեծահամբավ նախագահներից մեկի՝ Վուդրո Վիլսոնի ծննդավայրը։ Սթոնտոնում պահպանվել է նրա հայրական տունը, որը վերածվել է թանգարանի[5]։ Վերջինիս առընթեր գործում է նախագահական գրադարանը։