From Wikipedia, the free encyclopedia
Սիթի օֆ Մանչեսթեր (անգլ.՝ City of Manchester) կամ Էթիհադ Ստեդիում (անգլ.՝ Etihad Stadium), ֆուտբոլային մարզադաշտ անգլիական Մանչեսթեր քաղաքում, որը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ և rugby league venue? |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և rugby league? |
Ամբողջական անվանում | City of Manchester Stadium |
Տեղագրություն | Մանչեսթեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 2002 |
Բացված | 2002 հուլիսի 25 |
Կառուցման գին | £110 միլիոն |
Ճարտարապետ | KSS Design Group?[1] և Populous[1] |
Ճարտարագետ | Arup[2][3], Sinclair Knight Merz?[1] և STRI Group? |
Սեփականատեր | Մանչեսթերի քաղաքային խորհուրդ |
Գործաղեկավար | Մանչեսթեր Սիթի |
Տարողություն | 55 017[4] |
Տնային թիմ | Մանչեսթեր Սիթի[5] |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster? |
Կայք | mancity.com/etihad-stadium(անգլ.) |
City of Manchester Stadium Վիքիպահեստում |
Մարզադաշտի հիմքի առաջին քարը դրել է վարչապետ Թոնի Բլեերը 1999 թվականի դեկտեմբերին, իսկ շինարարությունն սկսվել է 2000 թվականի հունվարին։ Ըստ տարողունակության՝ հանդիսանում է անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ և Մեծ Բրիտանիայի 8-րդ մարզադաշտը[6]։
2014 թվականի հունվարին սկսվել են մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո մարզադաշտի տարողունակությունը դարձավ 61 000։ Հերթական վերակառուցումից հետո մարզադաշտը մտավ այն արենաների շարքը, որտեղ հնարավոր է անցկացնել ռեգբիի առաջնություն։
2002 թվականին մարզադաշտում անց են կացվել Համագործակցության խաղերը[7]։
2004 թվականի հունիսի 1-ին կայացել է Անգլիայի և Ճապոնիայի հավաքականների ընկերական հանդիպումը[8]։
2005 թվականին Անգլիայում տեղի է ունեցել Եվրոպայի՝ ֆուտբոլի կանանց առաջնությունը[9]։ Մարզադաշտում անց է կացվել խմբային փուլի Անգլիա-Ֆինլանդիա հանդիպումը։
2006 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ «Սիթի օֆ Մանչեսթեր»-ում է անցկացվելու ՈՒԵՖԱ 2007/2008 առաջնությունը։ 2008 թվականի մայիսի 14-ին մարզադաշտում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի առաջնության 50-րդ եզրափակիչը[10]։ Հանդիպեցին ռուսական «Զենիթ»-ը և շոտլանդական «Ռեյնջերս»-ը։ Իր պատմության մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Զենիթ»-ը։
2015 թվականի ամռանը մարզադաշտն ընդարձակեցին մեկ տրիբունայով՝ ավելացնելով գրեթե 7000 տեղ[11]։
2015 թվականին մարզադաշտը հյուրընկալեց Ռեգբիի աշխարհի առաջնությունը[12] ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.