Սիլվիա (բալետ)
Ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի բալետը (1876 թվական) / From Wikipedia, the free encyclopedia
«Սիլվիա» (լրիվ անվանումը՝ «Սիլվիա կամ Դիանայի հավերժահարսը», ֆր.՝ Sylvia) Ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի բալետը։ Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 14-ին Փարիզի օպերայում։
Արագ փաստեր Սիլվիա, Տեսակ ...
Սիլվիա | |
---|---|
Տեսակ | բալետ |
Խորեոգրաֆ | Louis Mérante? և Ֆրեդերիկ Աշտոն |
Կոմպոզիտոր | Լեո Դելիբ |
Առաջին ներկայացում | հունիսի 14, 1876 |
Sylvia (ballet) Վիքիպահեստում |
Փակել
Լիբրետոն հիմնված է Տորկվատո Տասսոյի «Ամինտա» դրամատիկ հովվերգության վրա, որը գրվել է 1573 թվականին։ Ժյուլ Բարբյեն և Ժակ դե Ռայնախը[1] ադապտացրել են այս ստեղծագործությունը Փարիզյան օպերայի համար[2][3]։ Դաշնամուրի համար կոմպոզիցիան կազմվել է 1876 թվականին, իսկ նվագախմբային սյուիտը ստեղծվել է 1880 թվականին[4]։