From Wikipedia, the free encyclopedia
«Սիոն», կրոնական, պատմաբանասիրական, գրական ամսագիր, Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտոնական հրատարակություն։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնաթերթ։
Սիոն | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Երկիր | Իսրայել |
Հրատարակման վայր | Երուսաղեմ |
ISSN | 0037-5810 |
Կայք | flib.sci.am/journal/Sion/Main.html |
Լույս է տեսնում 1866 թվականից, Երուսաղեմում (1878-1926 թվականներին ընդհատվել է)։Արժեքավոր են ամսագրում տպագրված՝ Հայ եկեղեցու ազգային դիմագիծը հաստատող ուսումնասիրությունները։ Կրոնական նյութերից զատ, ամսագրում տեղ են գտնում նաև պատմությանը, բանասիրությանը, լեզվագիտությանը, մատենագիտությանը, հայ մշակույթին, գրչությանը վերաբերող հոդվածներ։ Հեղինակել են Եղիշե Դուրյանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և ուրիշներ։ Ամսագրի գրական բաժնում ներրկայացվում է հայ գրական ստեղծագործություններ, մասնավորապես բանաստեղծություններ։ Անդրադառնում է նաև գաղութահայ կյանքին, աջակցում հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.