Սիրիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Սիրիան բաժանվում է 14 մարզի (մուհաֆազա)։ Դրանց կառավարիչները նշանակվում են ներքին գործերի նախարարի կողմից՝ Կառավարության հաստատումից հետո։ Նրանք իրենց ղեկավարած մարզերում պատասխանատու են կառավարման, բուժսպասարկման, սոցիալական ծառայությունների, կրթության, զբոսաշրջության, հասարակական աշխատանքների, տրանսպորտի, ներքին առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական պաշտպանության, հասարակական կարգի և օրենքի պահպանության համար։ Տարածքային կառավարման նախարարը անմիջապես աշխատում է մարզերի ղեկավարների հետ՝ ղեկավարելով և վերահսկելով մարզային զարգացման ծրագրերը։ Նա օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերում մարզային խորհրդին, որի անդամների երեք քառորդը ընտրվում են ժողովրդի կողմից 4-ամյա ժամկետով, իսկ մնացածը նշանակվում են ներքին գործերի նախարարի և մարզպետի կողմից։ Յուրաքանչյուր մարզային խորհուրդ ունի նաև 6-ից 10 անձից բաղկացած գործադիր մարմին, որը կազմված է նահանգային խորհրդի ընտրված անդամներից։ Գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է մի ոլորտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարզերը բաժանվում են 65 գավառների, որոնք էլ՝ 284 շրջանների։ Գավառները (մինտակա) և շրջանները (նահիյա) ղեկավարվում են պատասխանատու անձինք, որոնց նշանակում են մարզերի կառավարիչները՝ ներքին գործերի նախարարի համաձայնությունից հետո։ Գավառների և շրջանների ղեկավարները աշխատում են տեղական խնդիրների լուծման ուղղությամբ և հանդիսանում միջնորդ ու կապող օղակ կառավարության և տեղացիների առաջնորդների միջև, ինչպիսիք են գյուղերի ղեկավարները, ծերերի խորհուրդները։