From Wikipedia, the free encyclopedia
Սիրիական ճգնաժամ` հակամարտություն, որը սկսվել է 2011 թվականի գարնանը տեղական քաղաքացիական դիմակայություն, վերաճելով Բաշշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբության, որում ժամանակի ընթացքում ներգրավվեցին ոչ միայն տարածաշրջանի հիմնական պետությունները, այլ նաև միջազգային կազմերպություններ, ռազմա-քաղաքական խմբավորումներ և համաշխարհային տերություններ։
Հակամարտության հիմնական մասնակիցները համարվում են կանոնավոր զինվորականներն ու ռազմականացված ձևավորումները, հանդես գալով երկրում գործող նախագահ` Բաշշար Ասադի (Սիրիական արաբական բանակ, Պաշտպանության ազգային ուժեր և այլն), «չափավոր» ձևավորումները սիրիական ընդդիմություն (Սիրիական ազատ բանակ, արաբական սուննիական ցեղային ձևավորումները), քրդական ձևավորումները (Պաշտպանության ազգային ջոկատներ), ինչպես նաև տարբեր տեսակի իսլամական ու ջիհադիստական ահաբեկչական խմբավորումներ (ԻՊ, Ջաբաթ ալ Նուսրա և այլն)։
Հակամարտությունը աչքի է ընկնում կատաղի ռազմական գործողություններով, բնակավայրերի անկանոն գնդակոծումներով, մասսայական սպանություններով ու խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ ռազմական հանցագործություններով։ Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում է շարիաթի օրենքները, որի հետևանքով էլ հալածանքների են ենթարկվում տարբեր կրոնական փոքրամասնություններ, ինչպես նաև ավերվում են մշակութային ժառանգության օբյեկտներ։
«Իսլամական պետության» սրընթաց հարձակումներն ու Սիրիայի ու Իրաքի զգալի տարածքների գրավումը 2014 թվականի ամռանը առիթ դարձավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ինտերվացիային, որոնք 2014 թվականի սեպտեմբերից ավիահարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին, ինչպես նաև զինում ու ուսուցանում են այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ջոկատներին։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից նախագահ` Բաշշար Ասադի խնդրանքով Սիրիայում ռազմական գործողություններ են անցկացնում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը, որոնք համակարգում են իրենց գործողությունները կառավարական զորքերի հետ։
2017 թվականը բերեց Սիրիայում իրավիճակի արմատական փոփոխություններ։ Տարվա գլխավոր արդյունքը դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումը, որը դեռ 2015 թվականին վերահսկում էր ծավալուն տարածքներ Սիրիայում ու Իրաքում։ ԻՊ-ի հիմնական ուժերի ջախջախումը թույլ տվեց Ռուսաստանին հայտարարել ռուսական ՕԴՈՒ-ի հաջող գործողությունների մասին։ Մինչդեռ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտը խաղաղություն չբերեց տարածաշրջանում` սիրիական ընդդիմությունը ու իրեն աջակցող արտաքին ուժերը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում մասնակցել երկրի հետպատերազմյան վերականգմանը, եթե երկիրը շարունակի կառավարել Բաշշար Ասադը[1]։
2011 թվականի մարտի 15` մի քանի հարյուր մարդ արձագանքեցին սոցիալական ցանցերի կոչերին ու դուրս եկան փողոց Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում, Ալ-Հասաքայում, Դառաայում, Համայում։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել 1963 թվականից գործող արտակարգ դրությունը, քաղբանտարկյալների ազատում, անձնական, քաղաքական ու տնտեսական ազատության վերականգնում, կաշառակերության լիկվիդացիա։ Հակակառավարական ցույցերն ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով ու մասնակիցների ձերբակալություններով[2][3]
Մարտի 16` Դամասկոսում անվտանգության ուժերն ու իշխանությունների կողմնակիցները` զինված մահակներով ցրեցին Մարժե հրապարակում` Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի շրջանում տեղի ունեցող ցույցի մասնակիցներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին[2][4][5][6][7]։
Մարտի 18` Անցկացվեցին հակակառավարական ցույցեր, որի արդյունքում անվտանգության ուժերի հետ բախումներ տեղի ունեցան` Դամասկոսում, Դեր Զորում, Ալ-Կամիշլիում, Հոմսում, Բանիասում։ Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղարկել արտակարգ դրությունը, քաղաքացիական ազատություն ու կառավարության պաշտոնյաների շրջանում համատարած կաշառակերության վերացում[8]։
Մարտի 18` սկսվեց բազմօրյա անկարգությունները Դառաայում` համանուն մարզում` Սիրիայի հարավ-արևմուտքում, Հորդանանի հետ սահմանին[9]։ Անկարգություններին աջակցում էին Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից։ Արդեն առաջին օրը անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվեց երեք մարդ, ևս մեկը ավելի ուժ զոհվեց ստացած վիրավորումներից։ Նրանց թաղումը դարձավ նոր անկարգությունների պատճառ[10]։ Մարտի 20-ին ցուցարարների ամբոխը այրեցին կառավարող ԲԱԱՍ կուսակցության գրասենյակը, արդարադատության դղյակն ու մի քանի ոստիկական բաժանմունքներ և ավերեցին երկու հեռուստահաղորդակցության ընկերություն։ Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա[11]։ Քաղաք տանող ճանապարհները, ինչպես նաև հենց քաղաքում տեղադրվեցին զինվորական ու ոստիկանական բլոկպոստեր։ Մարտի 22-ին ոստիկանությունը կրակ բացեց Դառաա շարժվող ցուցարարների վրա, ովքեր ցանկանում էին միանալ մնացած ցուցարարներին։ Լարվածությունը տարածվեցին Դառաայի հարևան բնակավայրերի վրա։ Մարտի 23-ի գիշերը անվտանգության ուժերը գրոհեցին ալ-Օմարի մզկիթը, որը համարվում էր ցուցարարների հենարան[12]։ Սիրիական պետական հեռուստատեսությունը ցուցադրեց զենքի պաշարները, որոնք, ինչպես հաղորդվում է հայտնաբերվել են մզկիթի մեջ գրոհի ժամանակ` հրազեն, նռնակներ, զինամթերք[13]։ ԶԼՄ-ների հաղորդմամբ այդ օրը ոստիկանության հետ բախումների հետ պատճառով զոհվել է 15 մարդ[14]։ Ցերեկը, պետական հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարվեց, որ Բաշշար Ասադը պաշտոնից հեռացրել է մարզի մարզպետին[15]։
Մարտի 25` ընդդիմությունը անկացրեց հերթական ցույցը։ Ամենաքիչը 20 մարդ զոհվեց Դամասկոսից հարավ գտնվող` Աս Սանամեին քաղաքում[16]։
Մարտի 26` անկարգություններ բռնկվեցին Լաթակիայում` ոստիկանությունը գնդակահարեց 2 մարդու, ովքեր փորձում էին այրել կառավարող Բաաս կուսակցության շտաբ-բնակարանը[17], սառը զենքով զինված երիտասարդական խմբավորումները հարձակում գործեցին իրավապահների վրա[18]։ Տուգասում այրեցին կառավարող կուսակցության շտաբը։ Համաներում շնորհվեց 70 քաղբանտարկյալների, ովքեր խստացված ռեժիմով իրենց պատիժը կրում էին Դամասկոսի շրջակայքում գտնվող` Սեիդնայայում[19]։
Մարտի 29` Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց[20]։ Անցկացվեցին նախագահին աջակցող մասսայական ցույցեր երկրի ամբողջ քաղաքներում։
Ապրիլի 3` Նախագահ` Ասադը Ադել Սաֆարին նշանակեց վարչապետ[21]։
Ապրիլի 14` Կազմավորվեց նոր կառավարություն[22]։
Ապրիլի 20` Բաշշար Ասադը պաշտոնապես հաստատեց երկրում արտակարգ դրության չեղարկումը, որը արդեն գործում էր 48 տարի։ Ընդդիմությունը այդ միջոցներն անվանեց «ուշացած»[23]։
Ապրիլի 21-ին Հոմսում անհայտ մարդիկ այրունոտ հաշվեհարդար տեսան սիրիական գեներալներ` Աբո ալ-Տելլավիի և Իյադա Հարֆուշայի ընտանիքների նկատմամբ։ Իշխանությունները այս հանցագործություններում մեղադրեցին ընդդիմադիրներին, իսկ ընդդիմադիրները իշխանություններին[24]։ Մայիսից սկսած Հոմսում և քաղաքի մոտակայքում ցույցերից բացի պարբերաբար գրանցվում էին հարձակումներ, դիվերսիաներ ու սպանություններ, որոնք կատարվում էին զինված գրոհայինների կողմից։ Այսպես, մայիսի 7-ին զինված խմբավորումը հարձակվեց հենակետի վրա, ինչի արդյունքում զոհվեց 1 սպա ու 4 ոստիկան, մի քանի մարդիկ վիրավորվեցին[25]։
Հունիսի սկզբին արյունալի բախումներ տասնյակ զոհերով տեղի ունեցան` Համա, Ջիսր ալ-Շուղուր (Իդլիբի մարզ), Դեր Զոր քաղաքներում[26]։
Հունիսի 5` Օգտվելով Սիրիայում տիրող քաոսից, պաղեստինցի փախստականները փորձ կատարեցին վերադառնալ Իսրայելի կողմից օկկուպացված Գոլանի բարձունքներ[27]։
Հունիսի սկիզբ` Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ, որի ժամանակ, սիրիական ԶԼՄ-ների հաստատմամբ, ապստամբները սպանեցին 120 ոստիկանի։
Հուլիսի վերջին Հոմսում տեղի ունեցան առաջին բախումները կառավարական զորքերի ու ապստամբների միջև[28]։ Հուլիսի 23-ին երկու պայթյուն տեղի ունեցավ տեղի զինվորական ուսումնարանում[29]։ Հենց այդ օրը Հոմսում կանխամտածված երկաթգծերի վնասումից[30] դուրս եկավ ռելսերից ու այրվեց քաղաքացիական գնացք, զոհվեց մեքենավարը, մի քանի ուղևոր վիրավորվեց[31]։
Հուլիսի 29-ին հայտարարվեց Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին, որի մեջ մտնում էին ապստամբների կողմն անցած սիրիական բանակի նախկին զինծառայողները։ ՍԱԲ-ն հայտարարեց իր գլխավոր նպատակը` իշխանությունից հեռացնել Բաշշար ալ-Ասադին։
Հուլիսի 31-ին 142 մարդ զոհվեց Համա քաղաքում։ Սա դարձավ ապստամբությունը սկսելու հետ ամենաարյունալի մարտերից մեկը[32]
Օգոստոսի 9-ին Համա ու Բինիշ քաղաքներում սպանվեց ամենաքիչը 30 մարդ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը[33]։
Օգոստոսի 23-ին Ստամբուլում ստեղծվեց Սիրիական ազգային անցումային խորհուրդը։ Խորհուրդը պետք է փաստացի խաղար Սիրիական կառավարության դերը աքսորում, սակայն նրա գործունեությունը կախված էր անձնական ամբիցիաներից ու տարբեր ընդդիմական խմբերի առաջնորդների միջև փոխհարաբերություններից։
Օգոստոսի 25-ին Դեր Զոր քաղաքում սպանվեց 17 մարդ։ Եվրոպական Միությունն ու ՄԱԿ-ը պատրաստվում են լրացուցիչ սանկցիաներ պատժամիջոցներ կիրառել Ասադի կառավարության նկատմամբ[34]։
Օգոստոսի 27-ին ցույցեր սկսվեցին Դամասկոսում, մզկիթների մեկի մոտ ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ականատեսը Ալ-Ջազիրա հեռուստատեսության պատմեց, որ ոստիկանությունը ցույցը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանության ուղղությամբ, վերջիններս էլ իրենց հերթին պատասխանեցին հրազենային կրակով, վիրավորելով ութ մարդու[35]։
Սեպտեմբերի 5-ին Հոմս մուտք գործեցին սիրական բանակի ստորաբաժանումները։ Քաղաքի հին մասից մի քանի թաղամաս գրաված գրոհայինների դեմ ռազմական գործողությունների ժամանակ մինչև սեպտեմբերի 10-ը զոհվեց 8 և վիրավորվեց մի քանի տասնյակ զինծառայող[36]։
Սեպտեմբերի 13-ին Սիրիայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները երեքշաբթի այցելեցին ընդդիմադիր ակտիվիստ` Գիյատ Մատարի հրաժեշտի արարողությանը, ով իրավապաշտպանների տվյալներով, մահացել է անազատության մեջ կտտանքներից։ Նա ձերբակալվել էր իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին[37][38]։
Հոկտեմբերի 18-ին կառավարական ուժերը Հոմսում անցկացրեցին հատուկ գործողություն։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, բախումների հետևանքով զոհվեց 21 մարդ (որոնց թվում կային խաղաղ բնակիչներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ)[39]
Հոկտեմբերի 30-ին Հոմսում սիրիական բանակի ու զինված անձանց միջև բախման հետևանքով սպանվեց 20 ու վիրավորվեց սիրիական բանակի 53 զինծառայող, բացի դրանից սպանվեց 10 քաղաքացիական անձ[40]։
Նոյեմբերի 7-ի գիշերը սիրիական զորքերը մտան քաղաքի կենտրոն, ապստամբները լքեցին Բաբ Ամրո շրջանը[41]։
Նոյեմբերի 11-ին Ալ Բայադա շրջանում զինված գրոհայինների հետ բախման արդյունքում զոհվեց 2 և վիրավորվեց ևս 2 սիրիացի ոստիկան[42]։
Նոյեմբերի 28-ին Բուստան թաղամասում կառավարական զորքերը կանխեցին խոշոր ահաբեկչություն` բացահայտվեցին ու վնասազերծվեցին ռումբեր, որոնք տեղադրված էին Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ[43]
Դեկտեմբերի 23` Դամասկոսում մահապարտների կողմից ղեկավարվող երկու ականապատված ավտոմեքենաներ պայթեցին Սիրիայի պետանվտանգության ուժերի շենքի մոտ[44]։ Չհաշված հարձակումը կատարողներին, զոհվեց 44 մարդ, ևս 166-ը վիրավորվեցին[45]։
Դեկտեմբերի 26` Ինչպես վկայում է հեղափոխականի վիդեոձայնագրությունը կառավարական զորքերի տանկերը Հոմսում կրակ բացեցին բնակելի տների վրա։ Տեսահոլովակում ցուցադրվում է, որ Բաբ Ամր շրջանի նեղ փողոցում պարկած են չորս խաղաղ բնակիչների այլանդակված մարմիններ, հետին պլանում ընթանում են տանկերն ու ռմբակոծում են բնակելի տները։
2012 թվականի հունվարի 6` Դամասկոսում մահապարտը պայթեցրեց ինքն իրեն։ Պայթյունի արդյուքնում զոհվեց 25 մարդ, ևս 50-ը ստացան վիրավորում[46]։
Հունվարի 11` Բաշար Ասադը Դամասկոսում ցույցի ժամանակ հայտարարեց` «Մենք հաղթանակ կտանենք դավադրության դեմ, որը ապրում է իր վերջին օրերը»[47]։ Հենց այդ օրը Հոմսում ապստամբները[48][49] ռմբակոծեցին ցուցարարներին, ովքեր դուրս էին եկե ցույցի ի աջակցություն Սիրիայի նախագահ` Բաշար Ասադի Ակրամա ալավիական թաղամասում[50]։ Արդյունքում զոհվեց 8 և վիրավորվեց 25 մարդ[51], ականանետի ականի պայթյունից զոհվեց ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի լրագրող Ժիլ Ժաքեն[52]
Հունվարի 21` Նախկին զինվորականներից կազմված ապստամբների ջոկատները, գրավեցին 120 հազ. բնակչություն ունեցող Դումա քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Կատաղի բախումներ են ընթանում Դեր Զորում ու Հոմսում[53]։
Փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը` Սիրիական բանակը ի պատասխան փետրվարի 3-ի Սիրիական ազատ բանակի կողմից իրականացված հարձակման, որի հետևանքով սպանվեց 10 զինվոր իրագործեց Հոմսի մի քանի շրջանների առաջին հրետանային ռմբակոծումը[54][55]։ Ռմբակոծության հենց առաջին օրը զոհվեց ավելի քան 200 մարդ։ Եվս 97 բնակիչներ սպանվեցին փետրվարի 6-ի ռմբակոծության արդյունքում։ Հարյուրավորները վիրավորվեցին։ Սիրիայի իշխանությունները սկզբում հերքեցին մասնակցությունը Հոմսի ռմբակոծությանը, գցելով տեղի ունեցածի պատասխանատվությունը իրենց հակառակորդների վրա։ Հետո նրանք հայտարարեցին, որ քաղաքում անցկացվում են «հակաահաբեկչական գործողություններ»։ Հոմսում խաղաղ բնակչության սպանությունը դատապարտեցին մի շարք միջազգային առաջնորդներ։ Բաշար Ասադի հրաժարականը, մասամբ, պահանջում էր ԱՄՆ նախագահ` Բարաք Օբաման։ Մի շարք երկրներում անցկացվեցին ցույցեր ընդդեմ Ասադի կառավարության։ Փետրվարի 4-ին հարձակում տեղի ունեցավ Աթենքի, Բեռլինի, Կահիրեյի, Քուվեյթի ու Լոնդոնի Սիրիայի դեսպանատան վրա[56]։ ՄԹ-ն ու ԱՄՆ-ին Դամասկոսից հետ կանչեցին իրենց դեսպաններին[57][58]։
Փետրվարի 10` Հալեպ քաղաքում տեղի ունեցավ երկու պայթյուն, որի արդյունքում զոհվեց 28 մարդ, ևս 235-ը վիրավորվեցին[59]։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց Սիրիական Ազատ Բանակը[60]։
Փետրվարի 29` Սիրիական բանակը իր վերահսկողության տակ վերցրեց Բաբ Ամր շրջանը Հոմսի կենտրոնում[61][62]։
Մարտի 13` Սիրիական իշխանությունները հայտարարեցին Իդլիբ քաղաքի գրավման մասին[63]։
Մարտի 17` Դամասկոսում երկու պայթյունների հետևանքով զոհվեց 27 մարդ, 97-ը վիրավորվեցին։ Դամասկոսում գտնվող BBC-ի թղթակցի կարծիքով, ահաբեկչությունները համարվում են վարչակարգը թուլացնելու փորձ, որը վերականգնում է երկրի նկատմամբ վերահսկողությունը[64]։
Մարտի 18` Հալեպում պայթեց ականապատված ավտոմեքենա։ Նախնական տվյալներով, երեք մարդ սպանվեց, տասյնակները վիրավորվեցին[65]։
Մարտի 19` Դամասկոսում մարտերի ժամանակ սպանվեց 80 սիրիական զինվոր[66]։
Մարտի 19-ի ցերեկը կառավարական բանակի ստորաբաժանումները անցան Դեր Զոր քաղաքի գրոհին Սիրիայի արևելքում[67]։
Մարտի 28` Սիրիական կառավարական զորքերը անցան երկրի կենտրոնում տեղակայված Քալատ ալ-Մադիկ քաղաքի ու մոտակա գյուղերի գրոհին[68]։
Մարտի 30-ի ցերեկը սիրիական կառավարական զորքերը վերսկսեցին Հոմսի բնակելի թաղամասերի ականանետա-հրետանային ռմբակոծումը[69]։
Ապրիլի 7` Agence France-Presse-ը հղում կատարելով իրավապշտպան կազմակերպությունների, տարածեց տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայում կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումների արդյուքնում սպանվել է ավելի քան 100 մարդ, նրանցից 74-ը խաղաղ բնակիչներ[70]։
Ապրիլի 9` Սիրիայում ավելի քան 100 մարդ զոհվեց կառավարական զորքերի կողմից ապստամբների դիրքերի վրա կատարված հարձակումներից[71]։
Ապրիլի 11` Ամենաքիչը 20 միավոր զինտեխնիկա մտավ Հոմսի կենտրոնական փողոցներ։ Փաստացի դրա հետ միաժամանակ սկսվեց Ռաստան քաղաքի հրետանային ռմբակոծումը[72]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.