From Wikipedia, the free encyclopedia
Սկյուռանմաններ լատին․՝ Sciuridae), կրծողների կարգի ընտանիք։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սկյուռանմաններ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sciuridae
Fischer-Waldheim, 1817 | ||||||||||||
|
Սկյուռիկները տարբերվում են իրենց արտաքին տեսքով և ապրելակերպով, միավորված են իրենց ծագման պատմությամբ և անատոմիական կառուցվածքի նմանությամբ։ Չափսերը փոքր են և միջին։ Մարմնի երկարություն 6-ից 60 սմ է։ Ընդգրկում է հիմնականում միջին և խոշոր չափերի 4 ենթաընտանիքի (թռչող սկյուռներ, ծառասկյուռներ, հողասկյուռներ, վերգետնյա սկյուռներ) ավելի քան 34 ցեղի մոտ 230 տեսակ։ Վերգետնյա սկյուռների ենթաընտանիքի 12 ցեղերի մեջ են մտնում շերտավոր սկյուռները (բուռունդուկներ), գետնասկյուռները և արջամկները։
Ծառային մասերում հանդիպող սկյուռիկները ունեն երկար փափուկ պոչեր, սուր եղունգներ և խոշոր ականջներ, հաճախ նաև վրձնի տեսք ունեցող։ Թռչողների մոտ դաստակի վրա առկա է թաղանթ։ Վերգետնյա տարածքներում հանդիպող սկյուռիկները ի տարբերություն մյուս երկուսի ավելի կարճ են, սակայն ունեն ամուր վերջույթներ։ Բոլոր սկյուռիկների մոտ ետին ոտքերն ավելի երկար են, քան առաջինը, բայց 2 անգամից ոչ ավելին։ Ետին ոտքերը՝ 5 մատ, իսկ առջևինները՝ 4 կամ 5։ 4-րդ մատը և՛ առջևի, և՛ ետին ոտքերի մոտ ավելի երկար է։ Մազային ծածկույթը հաստ է և փափուկ։ Մորթու գույնը հիմնականում միատարր է, հանդիպում են նաև կետերով և շերտերով մաշկեր, տատանվում են սև և սպիտակից կարմրավուն և մուգ դեղին գույների մեջ։
Ատամները ընդամենը 20-22 են։ Հիմնական ատամները արմատավոր են, յուրաքանչյուր կողմից վերին ծնոտում 5, իսկ ներքինում՝ 4։ Ծամելու մակերևույթը արմատավոր ատամների մոտ անհարթ է։
Սկյուռիկների տարածվածությունը բավական լայն է։ Բացակայում են Ավստրալիայի տարածաշրջանում, Մադագասկարում, բևեռային շրջաններում, հյուսիս-արևմտյան Աֆրիկայում (Սահարա) և Հարավային Ամերիկայի հարավում (Պատագոնիա, Չիլի, Արգենտինայի մեծ մասը)։ Բնակվում են լայնատարած լանդշաֆտներում. արևադարձային անձրևային անտառներից մինչև արկտիկական տունդրա։ Լեռներում հանդիպում են ստորին սառցադաշտային վայրերում։ Վարում են ցամաքային՝ հիմնականում անտառային կյանք։ Ակտիվանում են օրվա գլխավոր ժամերին, իսկ թռչողները հիմնականում գիշերային ժամերին։ Սնվում են տարբեր բուսական մթերքներով (սերմեր, ընկույզներ, սկեր), շատ հազվադեպ փոքր միջատներով։ Վերգետնյա սկյուռիկները հիմնականում սնվում են կանաչով։ Բարեխառն գոտում բնակվողները կուտակում են պահեստային կեր ձմռան համար։ Միայնակ ապրելակերպը համարվում է գաղութային տեսակ։ Որոշ տեսակներին բնորոշ է միգրացիայի երևույթը։ Հղիության տևողությունը 22-45 օր է։ Սկյուռիկները հիմնականում ծնում են 1-ից 15 մերկ և կույր ձագերի։ Մի քանի տեսակներ իրենցից ներկայացնում են մեծ առևտրային արժեք՝ մորթու պատճառով։ Առկա են նաև գյուղատնտեսական վնասատուներ։ Մարդու համար վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիսանում։
Հայաստանում հանդիպում են ծառասկյուռանմաններ (լատին․՝ Sciurinae) և վերգետնյա (լատին․՝ Marmotinae) սկյուռեր ենթաընտանիքների սկյուռեր (լատին․՝ Sciurus) և գետնասկյուռեր (լատին․՝ Spermophilus) ցեղերի՝ պարսկական սկյուռը և փոքրասիական գետնասկյուռը։
Ընտանիքը կազմված է 48 տեսակից, որոնք միավորված են 2 ենթաընտանիքներում։ սկյուռներ և թռչողներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռանմաններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկյուռանմաններ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.