Սմբատաբերդ
From Wikipedia, the free encyclopedia
Սմբատաբերդ[2] (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։
Հավանաբար այս էջը կամ դրա բաժին(ներ)ը խախտում է (են) հեղինակային իրավունքները։ Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է https://ama100.am/am/monuments/regions/Vayots-Dzor-Province/Սմբատաբերդ կայքից՝ գրեթե առանց փոփոխությունների։ Խնդրում ենք ստուգել ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատել հոդվածում խմբագրումների ներմուծման թվականի հետ։ Եթե Դուք կարծում եք, որ այդպես չէ, ապա հայտնեք Ձեր կարծիքն այս հոդվածի քննարկման էջում։ Եթե Դուք եք տեքստի հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը։ |
Նկարագրություն | |
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
Տեղագրություն | Վայոց ձորի մարզ, Հայաստան |
Հասցե | 750 մ հվ-աե[1] |
Վարչական միավոր | Արտաբույնք[1] |
Երկիր | Հայաստան |
Կազմված է մասերից | Գերեզմանոց |
Կառուցված | Ամենայն հավանականության կառուցվել է 5-րդ դարում։ |
Smbataberd Վիքիպահեստում |
Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։