Սմոլենսկի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Սմոլենսկի ճակատամարտ, Նապոլեոն Բոնապարտի ռուսական ներխուժման առաջին խոշոր ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1812 թվականի օգոստոսի 16-18-ին՝ Ֆրանսիական կայսրության «մեծ բանակի» շուրջ 45 հազար զորականների մասնակցությամբ։ Պաշտպանվող կողմը՝ ի դեմս կայսերական Ռուսաստանի, մարտադաշտ էր դուրս բերել 30-հազարանոց զորք՝ գեներալ Միխայիլ Բարկլայ դը Տոլիի գլխավորությամբ[1]:
Թվական | օգոստոսի 16-18, 1812 |
---|---|
Մասն է | Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան |
Վայր | Սմոլենսկ, Ռուսական կայսրություն 54°46′ հս․ լ. 32°02′ ավ. ե.HGЯOL |
Կոչվել է (անունով) | Սմոլենսկ |
Արդյունք | Ֆրանսիացիների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ֆրանսիական կայսրություն | Ռուսական կայսրություն |
Հրամանատարներ | |
Նապոլեոն Բոնապարտ | Միխայիլ Բարկլայ-դը-Տոլի Նիկոլայ Ռաևսկի Պյոտր Բագրատիոն |
Կողմերի ուժեր | |
45,000 180,000-ից | 30,000 120,000-ից |
Ռազմական կորուստներ | |
9,000-10,000 | 6,000-14,000 |
Ճակատամարտի ընթացքում Նապոլեոնյան Ֆրանսիայի բանակը հաջողում է գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սմոլենսկ քաղաքը՝ դուրս մղելով իշխան Պյոտր Բագրատիոնի ղեկավարած երկրորդ բանակային կորպուսին։ Ֆրանսիական հրետանու ռմբակոծության արդյունքում ողջ քաղաքն ավերվում է։ Սմոլենսկ բնակավայրի 2250 շենքերի 84%-ը ավերվում է հրդեհից, ընդ որում՝ անձեռնմխելի է մնում միայն շինություններից 350-ը։ Քաղաքի 15 հազար բնակիչներից շուրջ հազարը մնում են կռվի ավարտին ծխացող ավերակների տակ։ Ավելի քան 15 հազար զոհով՝ Սմոլենսկի ճակատամարտը համարվում է Նապոլեոնի ռուսական ներխուժման ամենաարյունալի մարտերից մեկը[2]։