Սոմերսեթ Մոեմի մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Սոմերսեթ Մոեմի մրցանակ (անգլ.՝ Somerset Maugham Award), բրիտանական ամենամյա գրական մրցանակ։ Շնորհվում է «Society of Authors» (SoA) գրողների միության կողմից[1]։ Մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 85,000 ֆունտ ստեռլինգ[2]։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ մի շարք երիտասարդ (մինչև 35 տարեկան) գրողներին՝ արտերկիր ուղևորությունը ֆինանսավորելու համար։
Արագ փաստեր Սոմերսեթ Մոեմի մրցանակ, Տեսակ ...
Սոմերսեթ Մոեմի մրցանակ | |
---|---|
Տեսակ | գրական պարգև |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1947 |
Պարգևադրող | Society of Authors? |
Անվանված է | Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Կայք | societyofauthors.org/Prizes/Society-of-Authors-Awards/Fiction/Somerset-Maugham |
Փակել
Մրցանակը հնարավորություն է տալիս երիտասարդ գրողներին հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ փորձ ձեռք բերելով օտար երկրներում։ Մրցանակներ են տրվում մրցանակաբաշխությունից մեկ տարի առաջ հրապարակված գեղարվեստական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների կամ պոեզիայի հրատարակված գործերի համար[1]։