հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929[1], Ստեփանավան, Հայաստան[1] - սեպտեմբերի 26, 2013, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Սոս Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1929[1] |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայաստան[1] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 2013 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1954)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, քաղաքական գործիչ և թատերական ուսուցիչ |
Ընտրանի | Եռանկյունի, Մենք ենք, մեր սարերը (ֆիլմ) և Նահապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Բեմական առաջին քայլերը կատարել է Ստեփանավանի պետական թատրոնում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թվականին նա Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրվել է որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի թեկնածու այդ տարի կայացած ՀՀ նախագահական ընտրություններին։ 1997-2006 թվականներին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թվականին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պրոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից[2]։
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, իր ծննդավայր Ստեփանավանում, իր անունը կրող փողոցի վրա գտնվող այգում բացվել է քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը, իսկ 2015-ի հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվել է նրա հիշատակին նվիրված հուշատախտակը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.