Սուրբ Պետրոսի հրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Պետրոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Pietro), ընդարձակ հրապարակ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի դիմաց։ Ունի երկու համաչափ կիսաշրջանների տեսք։ Այստեղ հավատացյալների մեծ բազմություն է հավաքվում, որպեսզի լսի Հռոմի պապին։ 1930–ական թվականներին Մուսոլինիի ջանքերով կառուցվել է Հռոմի կենտրոնից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակ ձգվող ընդարձակ փողոց, որն ստացել է «Հաշտության փողոց» անվանումը (իտալ.՝ Via della Conciliazione)։
Սուրբ Պետրոսի հրապարակ | |
---|---|
Երկիր | Վատիկան[1] |
Տեղագրություն | Վատիկան |
Մասն է | Italy–Vatican City border? |
Անվանվել է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Հրապարակը շրջապատում են Բերնինիի նախագծած տոսկանյան կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնք տաճարի հետ կազմում են բանալու խորհրդանշական ձև։ Կենտրոնում եգիպտական կոթողն է, որը Հռոմ է բերել կայսր Կալիգուլան։ Ավանդությունը վկայում է, որ այն զարդարել է Ներոնի կրկեսը, որտեղ գլխատվել է Պետրոս առաքյալը։ Հենց այդ տեղում էլ վեր է խոյացել Սուրբ Պետրոսի տաճարը։ Հրապարակի կոթողը միակն է, որ անփոփոխ կանգնած է եղել մինչև Վերածննդի շրջանը։ Միջնադարում հռոմեացիները կարծում էին, որ կոթողի վերին մասի գնդաձև մասում պահվում է Հուլիոս Կեսարի աճյունի մոխիրը[2]։
Կոթողի մոտից սալահատակին տրավերտինից ճառագայթներ են ձգվում այնպես, որ կոթողը գնոմոնի դեր է կատարում։