Ստագնացիա
From Wikipedia, the free encyclopedia
Ստագնացիա (լատին․՝ stagnatio - անշարժություն, stagnum - կանգնած ջուր)՝ տնտեսության վիճակ, որը բնութագրվում է երկարաժամկետում արտադրության և առևտրի լճացմամբ։ Ստագնացիան ուղեկցվում է գործազրկության թվի աճով, աշխատավարձի և բնակչության կենսամակարդակի իջեցմամբ[1]։
Արտահայտվում է աճի աննշան կամ զրոյական տեմպերով, տնտեսության անփոփոխ կառուցվածքով, նրա դիմադրությամբ նորարարությանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Ստագնացիայի վիճակը բնորոշ է եղել ԱՄՆ-ի տնտեսությանը 1930-ական թվականներին, խորհրդային տնտեսությանը 80-ականների վերջին[2]։
Ըստ տնտեսագետ Օլեգ Բոգոմոլովի՝ «հենց խորհրդային միության ստագնացիան տվեց Վերակառուցման քաղաքականության առաջին ազդակը»[3].