Ստոկհոլմի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Ստոկհոլմի համալսարան (շվեդ.՝ Stockholms universitet), պետական համալսարան Ստոկհոլմում, որը 1878 թվականին հիմնադրվել է որպես քոլեջ, իսկ 1960 թվականից ունի համալսարանի կարգավիճակ։ Ստոկհոլմի համալսարանն ունի երկու գիտական ոլորտ՝ բնական գիտություններ և հումանիտար / հասարակական գիտություններ։ Համալսարանի չորս տարբեր ֆակուլտետներում՝ իրավագիտություն, հումանիտար գիտություններ, հասարակական գիտություններ և բնական գիտություններ, սովորում են ավելի քան 34000 ուսանող։ Համալսարանը Սկանդինավիայի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Համաշխարհային համալսարանների ակադեմիական դասակարգման ցանկում (ARWU) այն համարվում է աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը[10]։
Ստոկհոլմի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և Swedish government agency? |
Կարգախոս | Ex lege libertas |
Հիմնադրված է | 1878 |
Անդամակցություն | ORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], ArXiv[4], Science for Life Laboratory?, RElations, Work and Health across the life-course - A Research Data infrastructure?, Health Data Sweden?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5], The Conversation?[6], International Council for Open and Distance Education?[7] և European Open Science Cloud Association?[8] |
Երկիր | Շվեդիա[9] |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Հասցե | Universitetsvägen 10 A, 114 18 Stockholm[9] |
Կայք | su.se(շվեդ.) |
Stockholm University Վիքիպահեստում |
1960 թվականին Ստոկհոլմի համալսարանին շնորհվել է համալսարանի կարգավիճակ՝ այն դարձնելով Շվեդիայի չորրորդ ամենահին համալսարանը։ Ինչպես Շվեդիայի մյուս պետական համալսարանները, Ստոկհոլմի համալսարանի առաքելությունը հասարակության դասավանդումն ու հետազոտությունն է[11]։