Ստրիդոր (լատիներեն նշանակում է «ճռռոց կամ քերող աղմուկ»), բարձր ձայնով արտակրծքավանդակային շնչառության հետևանքով ձևավորված ձայն, որը առաջանում է կոկորդում կամ բրոնխի ստորին հատվածում օդի բուռն, տուրբուլենտ հոսքից։ Այն տարբերվում է ստերտորից, որը աղմուկ է և ծագում է կոկորդից։

Ստրիդորը ֆիզիկական նշան է, որն առաջանում է շնչուղիների նեղացած կամ խցանված լինելու պատճառով։ Այն կարող է լինել ինսպիրատոր՝ ներշնչական, էքսպիրատոր՝ արտաշնչական և երկֆազային, թեև սովորաբար լսվում է ներշնչման ժամանակ։ Ինսպիրատոր ստրիդորը հաճախ հանդիպում է կռուպ ունեցող երեխաների մոտ։ Դա կարող է վկայել ծանր պայմանների պատճառով շնչուղիների լուրջ խցանման մասին, ինչպիսիք են էպիգլոտիդը, շնչուղիներում գտնվող օտար մարմինը կամ կոկորդի ուռուցքը։

Արագ փաստեր Ստրիդոր, Տեսակ ...
Ստրիդոր
Կռուպով 13 ամսական երեխայի մոտ ինսպիրատոր և էքսպիրատոր ստրիդոր
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՕտորինոլարինգոլոգիա, մանկաբուժություն
ՀՄԴ-10R06.1
 Stridor Վիքիպահեստում
Փակել

Պատճառներ

Ստրիդորը կարող է առաջանալ հետևյալ պատճառներից՝

  • օտար մարմիններ (օրինակ՝ շնչառական ուղում հայտնված սննդի մնացորդ, այլ օտար մարմին)
  • ինֆեկցիաներ (օրինակ՝ էպիգլոտիդ, հետըմպանային թարախակույտ, կռուպ)
  • ենթալեզվային ստենոզ (օրինակ, երկարատև ինտուբացիայից հետո առաջացած կամ բնածին ստենոզ)
  • շնչառական ուղիների այտուց (օրինակ՝ շնչուղիների գործիքավորումից, շնչափողի ինտուբացիայից հետո առաջացող այտուց, դեղամիջոցի կողմնակի ազդեցության հետևանք, ալերգիկ ռեակցիա)
  • լարինգոսպազմ (ասպիրացիայի, ԳԷՌՀ-ի հետևանք կամ անզգայացման բարդություն)
  • ենթալեզվային հեմանգիոմա (հազվադեպ)
  • անոթային օղակներ, որոնք սեղմում են շնչափողը
  • թիրոիդիտ, ինչպիսին է Ռիդելի թիրեոիդիտը
  • ձայնալարերի կաթված
  • տրախեոմալացիա կամ տրախեոբրոնխոմալացիա
  • շնչուղիների բնածին անոմալիաներ (նորածինների և երեխաների մոտ ստրիդորի բոլոր դեպքերի 87%-ում առկա են շնչուղիների բնածին անոմալիաները)[1]
  • վասկուլիտներ
  • ինֆեկցիոն մոնոնուլկեոզ
  • հարնշիկային թարախակույտ
  • Կոկորդի այտուցը էքստուբացիայից հետո ստիդորի տարածված պատճառն է (առաջանում է լորձաթաղանթի վրա էնդոտրախեալ խողովակի ճնշումից՝ չափազանց մեծ էնդոտրախեալ խողովակի, ինչպես նաև երկարատև ինտուբացիայի հետևանքով)[2]
  • ուռուցք (օրինակ՝ կոկորդի լորձաթաղանթի պապիլոմա, կոկորդի, շնչափողի կամ կերակրափողի էպիդերմոիդ կարցինոմա)
  • Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (միջանորմում T-բջիջների կուտակման հետևանքով առաջացող ուռուցքով շնչափողի սեղմում և ինսպիրատոր՝ ներշնչական, ստրիդորի առաջացում)

Ախտորոշում

Ստրիդորը հիմնականում ախտորոշվում է հիվանդության պատմության և ֆիզիկական հետազոտության հիման վրա՝ հիմքում ընկած խնդիրը կամ վիճակը բացահայտելու նպատակով։

Կրծքավանդակի և պարանոցի ռենտգեն հետազոտությունը, բրոնխոսկոպիան, CT-սկանավորումը և/կամ ՄՌՏ-ն կարող են բացահայտել կառուցվածքային պաթոլոգիաները։

Ճկուն ֆիբրոբրոնխոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատելու ձայնալարի գործառույթը, ինչպես նաև հայտնաբերելու շնչուղիների սեղղման, ճնշման կամ վարակի նշաններ։

Բուժում

Թթվածնով հագեցվածության նվազումը համարվում է շնչուղիների խցանման ուշ նշան, հատկապես առողջ թոքեր ունեցող և նորմալ գազափոխանակություն ունեցող երեխաների մոտ։ Որոշ հիվանդներ անհապաղ շնչափողի ինտուբացիայի կամ տրախեոստոմիայի կարիք են ունենում։ Եթե ինտուբացիան կարող է հետաձգվել որոշակի ժամանակահատվածով, կարելի է դիմել մի շարք այլ հնարավոր միջոցների՝ կախված իրավիճակի ծանրությունից, հիվանդի վիճակից։ Դրանք ներառում են՝

  • Լիարժեք կառավարելի մոնիթորինգ, դեմքի թթվածնային դիմակի օգտագործում, մահճակալի վրա գլխի բարձր դրիքի ապահովում, օպտիմալ պայմաններ (օրինակ՝ 45-90 աստիճան)
  • Ինհալյացիոն ռացեմիկ ադրենալինի՝ էպինեֆրինի, օգտագործումը (0,5-ից 0,75 մլ 2,25% ռացեմիկ էպինեֆրին՝ ավելացված 2,5-3 մլ նորմալ ֆիզիոլոգիական լուծույթին) այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Կարող է օգտագործվել նաև ինհալյացիոն կոդեին 3 մգ/կգ-ից ոչ ավելի դեղաչափով, բայց ոչ ռացեմիկ ադրենալինի հետ միասին` փորոքային առիթմիայի զարգացման վտանգի պատճառով։
  • Դեքսամետազոնի (Դեկադրոն) օգտագործումը 4–8 մգ 8 -12 ժամ այն դեպքերում, երբ ստրիդորի առաջացման պատճառ կարող է լինել շնչուղիների այտուցը։ Հաշվի պետք է առնել, որ որոշակի ժամանակ (ժամանակային ինտերվալ՝ միջակայք) կարող է պահանջվել դեքսամետազոնի լիարժեք ազդման համար։
  • Ինհալացիոն հելիօքսի օգտագործում(70% հելիում, 30% թթվածին), ազդեցությունը գրեթե ակնթարթային է։ Հելիումը, լինելով ավելի քիչ խիտ գազ, քան ազոտը, նվազեցնում է շնչուղիներով տուրբուլենտ հոսքը։ Անհրաժեշտ է միշտ ապահովել շնչուղիների բաց վիճակը։

Գեր հիվանդների մոտ պաննիկուլուսի (ճարպային հյուսվածքի խիտ շերտ է, որը բաղկացած է ավելորդ ենթամաշկային ճարպից, տեղակայված է որովայնի ստորին հատվածում) բարձրացումը 80%-ով թեթևացնում է ախտանիշները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.