Սրեդիննի լեռնաշղթա
From Wikipedia, the free encyclopedia
Սրեդիննի լեռնաշղթա (ռուս.՝ Срединный хребет), Արևմտյան լեռնաշղթա, Կամչատկայի գլխավոր ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է թերակղզու ամբողջ երկարությամբ մոտ՝ 1200 կմ։
Արագ փաստեր Սրեդիննի լեռնաշղթա, Տեսակ ...
Սրեդիննի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Կամչատկայի երկրամաս |
Մասն է | Կամչատկայի թերակղզի |
Բարձրություն (ԲԾՄ) | 3607 մետր[1] |
Երկարություն | 1200 կմ[1] |
Մեծագույն գագաթ | Ichinsky?[1] |
Փակել
Լայնությունը մինչև 120 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3621 մ (Իչինսկայա սոպկա, ռուս.՝ Ичинская Сопка)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, ավազաքարերից և հրաբխային ապարներից։ Շատ են հանգած հրաբուխները։ Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կարեր, տրոգներ)։ Ժամանակակից սառցապատումը 866 կմ² է։ Ցածրադիր մասերում տիրապետում է անտառային բուսածածկույթը, բարձրադիր մասերում՝ լեռնային տունդրան։