Վահան Ամատունի (լրագրող)
հայ լրագրող / From Wikipedia, the free encyclopedia
Վահան Ամատունի (սեպտեմբերի 6, 1957(1957-09-06), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, լուսանկարիչ, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վահան Ամատունի, Ծնվել է ...
Վահան Ամատունի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1957(1957-09-06) (66 տարեկան) |
Ծննդավայր | Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լրագրող և լուսանկարիչ |
Աշխատավայր | Աշտարակ և Անկախություն (թերթ) |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Փակել
Լրագրողական ընդունակությունները դրսևորվել են դեռևս դպրոցական տարիքից։ Առաջին տպագիր հոդվածներն ունեցել է 3-րդ դասարանից։ Աշխատել է «Աշտարակ» շրջանային (1981-1991 թթ.) և «Անկախություն» թերթերում։
1970-1990-ական թվականներին թղթակցել է հանրապետական գրեթե բոլոր թերթերին, խորհրդային մամուլին։ Լուսանկարչական աշխատանքներով ներկայացվել է եվրոպական մի շարք երկրներում[1]։