Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան[6], նոյեմբերի 13, 1946(1946-11-13), Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[3][Ն 1]), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից[7]։
Արագ փաստեր ՀՀՇ վարչության նախագահ, 1990–1992 և 1997–2000 ...
Փակել
Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր[8], մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր[9]։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ[10]։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ[11]։