Վանք (գյուղ, Մարտակերտի շրջան)
գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում / From Wikipedia, the free encyclopedia
Վանք, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 53 կմ հարավ-արևմուտք` 1100 մետր բարձրության վրա։ Այն երբեմն անվանվել է Գանձասար, նաև Վանկլու հետո վերանվանվել է Վանք։ Տարածքը՝ 2237։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 56 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 48 կմ հեռավորության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վանք | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 1031 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1284[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վանքեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վանք գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք նաև Խաչեն գավառի մեջ է եղել է Հասան-Ջալալյան իշխանատոհմի սեփականությունը, հետագայում Ելիզավետպոլ նահանգի Ջևանշիր գավառի կազմի մեջ և եղել է զուտ հայաբնակ, որը հիմնադրվել է 9-րդ դարում։
Վանք համայնքի կազմում ընդգրկված են նաև Անձավներ, Դաշտագլուխ, Ծաղկունք, Ճրագ և Նարեշտար գյուղերը։ Անձավներ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 4 տնտեսություն, Դաշտագլուխ գյուղում բնակվում է 5 մարդ, կա 3 տնտեսություն, Ծաղկունք գյուղում բնակվում է 3 մարդ, կա 2 տնտեսություն, Ճրագ գյուղում բնակվում է 6 մարդ, կա 4 տնտեսություն և Նարեշտար գյուղում բնակվում է 4 մարդ, կա 2 տնտեսություն։