Վաշինգտոնի Մայր տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Վաշինգտոնի մայր տաճար (անգլ.՝ Washington National Cathedral), Սուրբ Պողոս-Պետրոս տաճար կամ Վաշինգտոնի մայր տաճար, Ամերիկայի Միացյալ Նահանգների անգլիական եպիսկոպոսական եկեղեցու հիմնական տաճար, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Տաճարի շենքը՝ կառուցված նեոգոթական ոճով, իր մեծությամբ համարվում է աշխարհում վեցերորդը, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը[11]։ 1907 թվականի սեպտեմբերի 29-ին՝ տաճարի հիմքի առաջին քարը դնելիս, ներկա է եղել նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Շինարարությունը տևել է 83 տարի, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1990 թվականին, որին ներկա է գտնվել նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը։ Մայր տաճարը գտնվում է բողոքական եպիսկոպոսական տաճարի հիմնադրամի վերահսկողության ներքո, որը հենց այդ նպատակով է ստեղծվել այն պահից, երբ 1893 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը որոշեց սկսել տաճարի շինարարությունը։ Շենքը գտնվում է Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Մասաչուսեթս և Վիսկոնսին պողոտայի խաչմերուկում։ Ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ 2011 թվականի օգոստոսի 23-ի երկրաշարժի հետևանքով շենքի աշտարակներից մեկի երեք գագաթները քանդվել են, իսկ չորրորդը՝ թեքվել[12]։
Վաշինգտոնի Մայր տաճար անգլ.՝ Washington National Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1][2][3][…] |
Տարածաշրջան | Mount Saint Alban?[4][1][5][…] |
Հասցե | 3101 Wisconsin Ave NW, Washington, DC 20016[6][7] |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի[1][3][8] |
Թեմ | Episcopal Diocese of Washington?[8] |
Հիմնական ամսաթվերը | 1910[3][1][2][…] |
Ժառանգության կարգավիճակ | Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[9], National Treasure?[10] և District of Columbia Inventory of Historic Sites?[3] |
Նվիրված | Պետրոս առաքյալ և Պողոս առաքյալ |
Ճարտարապետ | George Frederick Bodley?[2][4][9] և Philip H. Frohman? |
Պատվիրող | Protestant Episcopal Cathedral Foundation?[4][8] |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա[2][4][3][…] |
Հիմնադրված | 1910[3][1][2][…] |
Բարձրություն | 91,7 մետր |
Washington National Cathedral Վիքիպահեստում | |
cathedral.org(անգլ.) |