From Wikipedia, the free encyclopedia
Վապորետտո (իտալ.՝ Vaporetto), գետային տրամվայ, երթուղային ջերմանավ, Վենետիկ կղզում հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը[1]։ Վապորետոյի օպերատորը ACTV-ն է (իտալ.՝ Azienda Consorzio Trasporti Venezia):
Լինելով կղզային քաղաք՝ Վենետիկը մայրցամաքային Մեստրեի հետ կապված է երկաթուղային-ճանապարհային կամրջով։ Վենետիկի և Մեստրեի միջև հաղորդակցությունն իրականացվում է ավտոբուսներով և մերձքաղաքային գնացքներներով[2], սակայն ո՛չ ավտոբուսները, ո՛չ էլ մասնավոր տրանսպորտային միջոցները չեն կարող ավելի հեռուն գնալ, քան Վենետիկի ծայրամասում գտնվող Պիացցալե Ռոման (իտալ.՝ Piazzale Roma): Ամբողջ կղզու տարածքը հետիոտնային է։ Կապն իրականացվում է միայն ջրով, իսկ հասարակական տրանսպորտի միակ տեսակը վապորետտո նավերն են։
Որպես վապորետտո նավեր՝ օգտագործվում են շարժիչային նավերի մի քանի տեսակներ[3], որոնք ունեն երթուղիներ Մեծ ջրանցքի երկայնքով, Ռիալտո կղզու շուրջ, մինչև Մուրանո, Բուրանո, Լիդո կղզիներ, Սան Միկելե կղզու գերեզմանատուն և այլ վայրեր։
Կախված ուղղությունից՝ կա երթուղիների մի քանի կատեգորիա։ Յուրաքանչյուր կատեգորիա ունի ինչպես էքսպրես, այնպես էլ կանոնավոր երթուղիներ։ Երթուղիների մեծ մասը շրջանաձև է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.