From Wikipedia, the free encyclopedia
Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով (Սուրեն Կարապետի Մարտիրոսյան, մարտի 24 (ապրիլի 5), 1884 կամ սեպտեմբերի 9, 1884[1], Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - մարտի 16, 1930[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և կուսակցական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ (1903)։
Վառլամ Ավանեսով | |
---|---|
Ծնվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1884 կամ սեպտեմբերի 9, 1884[1] |
Ծննդավայր | Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 16, 1930[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կենտրոնական գործադիր կոմիտե[1] |
Varlam Avanesov Վիքիպահեստում |
1896 թվականին, Կաղզվանի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունել է Ստավրոպոլի արական գիմնազիան։ Ուսմանը զուգահեռ մասնավոր դասեր է տվել, կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն, հայերենից՝ ռուսերեն։ 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության օրերին Հյուսիսային Կովկասի զորամասերում էր։ Մի քանի անգամ ձերբակալում է։ Հիվանդության պատճառով երաշխավորությամբ ազատվելով բանտից՝ նա ոմն պարսկահպատակ Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանցի անձնագրով 1907 թվականի նոյեմբերին տեղափոխվում է Շվեյցարիա, ուր մնում է մինչև 1913 թվականը։ Արտասահմանում նա մտերմական կապեր է հաստատում Լենինի հետ։ Այդ տարիներին սովորում է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ Բեռլինի համալսարանում։ Բազմիցս հանդիպումներ է ունենում Լենինի հետ։ Շվեյցարիայում նա գլխավորում է Դավոս քաղաքի էմիգրանտ սոցիալ-դեմոկրատների միացյալ խմբի աշխատանքները։ 1913 թվականի վերջերին, Լենինի ցուցումով, Մոիսեյ Ուրիցկու հետ վերադառնում է Ռուսաստան։ 1914-1917 թվականներին Մոսկվայի բոլշևիկների ճանաչված ղեկավարներից էր։ Մոսկվայի բոլշևիկյան կոմիտեի հանձնարարությամբ պայքար է կազմակերպում Մոսկվայի առևտրաարդյունաբերական ծառայողների արհմիությունում և ցենտրոսոյուզում։ Նրա ղեկավարությամբ այդ արհմիությունները դարձան մարտական միավորներ և խոշոր դեր կատարեցին Փետրվարյան և Հոկտեմբերյան զինված հեղաշրջումների օրերին[2]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, 1918 թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանի մասին (1917) դեկրետի նախագծի մշակմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.