From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Վասիլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Васильевич Струве, հունվարի 21 (փետրվարի 2), 1889[1] կամ փետրվարի 2, 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 15, 1965[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային արևելագետ, Հին Արևելքի պատմության մասնագետների խորհրդային դպրոցի հիմնադիր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935 թ.)։
Ավարտել է (1911 թ.) Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Դասավանդել է Լենինգրադի համալսարանում, եղել է Էրմիտաժի Եգիպտոսի բաժնի վարիչ (1918-1933 թթ.), ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը (1937-1940 թթ.), արևելագիտության ինստիտուտի (1941-1950 թթ.) տնօրեն, նույն ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ (1959-1965 թթ.), Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ։ Խորհրդային և արտասահմանյան գիտական մի շարք կազմակերպությունների անդամ։
Շումերական հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի ուսումնասիրությամբ պարզել է, որ Հին Արևելքի երկրներում չի եղել «հավիտենական» ֆեոդալիզմ, ինչպես ընդունված էր, այլ դրան նախորդել է ստրկատիրական հասարակարգը։
Ստրուվեի հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են Եգիպտոսի, Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի, Ուգարիթի, Ուրարտուի, Իրանի,Պաղեստինի, Փոքր Ասիայի, հյուսիսային մերձսևծովյան երկրների և Միջին Ասիայի ժողովուրդների քաղաքակրթության ու մշակույթի պատմության հարցերին։ Ստրուվեն անդրադարձել է նաև մ․ թ․ ա․ 521/520 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։
Եղել է մի շարք գիտական պարբերականների և կոլեկտիվ աշխատությունների խմբագիր, Սովետական պատմական հանրագիտարանի հրատարակության նախաձեռնողներից։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.