Վավերագրական լուսանկարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Վավերագրական լուսանկարչություն, լուսանկարչության ուղղություն, որը կենտրոնացած է հավաստին պատկերելու վրա։ Վավերագրական լուսանկարչության կենտրոնական գաղափարը իրական իրադարձություններ լուսանկարելն է։ Որոշ դեպքերում վավերագրական լուսանկարչությունը ձևավորվում է որպես դիմում կամ կոչ և ենթադրում է լուսանկարչական փաստաթղթի ստեղծում։
Ըստ Սյուզան Զոնտագի` վավերագրական լուսանկարչությունը կարևոր գեղարվեստական նախադեպ է, որտեղ պրոֆեսիոնալիզմն ու բազմամյա փորձը չեն երաշխավորում միանշանակ առավելություն պատահականության ու հանկարծակիության հանդեպ։ Սա մասամբ այն պատճառով է, որ վավերագրության մեջ կարևոր նշանակություն ունի հանգամանքների համադրությունը, որն անկատարությունը սատարում է որպես ստեղծագործական սկզբունք[1]։ Իր «Լուսանկարչության մասին» գրքում Սյուզան Զոնտագը ուշադրություն է հրավիրել վավերագրական լուսանկարչության գաղափարական ասպեկտի վրա անգամ այն դեպքերում, երբ կադրի նպատակն օբյեկտիվությունն է։ Մասնավորապես, Զոնտագը Ուոլքեր Էվանսի և Դորոթեա Լանժի կադրերը Մեծ ճգնաժամի իրադարձությունները միտումնավոր կերպով պատկերելու փորձ է համարել[2]։