1955 From Wikipedia, the free encyclopedia
Վարշավյան դաշինք կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր (ռուս.՝ Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи), Եվրոպայի սոցիալիստական երկրների պաշտպանական դաշինք[1]։ Ստեղծվել է 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա, որն ստորագրել են Ալբանիան (1968 թվականից դուրս է եկել), Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը), Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը։ Դաշինքը ստեղծվել էր Արևմտյան Գերմանիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց անմիջապես հետո[2][3][4]։ Սակայն սխալ կլինի պնդելը, որ կառույցի ստեղծման միակ պատճառը դա էր. ԽՍՀՄ-ը ցանկանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ռազմական գերակայություն պահպանել։ Չնայած Վարշավյան համաձայնագիրը ստեղծվել էր որպես ուժի հավասարակշռում[5] և հակակշռում ՆԱՏՕ-ի դեմ, նրանց միջև ուղղակի հակամարտություն չկար։ Հակամարտությունը գաղափարական դաշտում էր։ Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Վարշավյան պակտը նախատեսում էին ազդեցության գոտիների ընդլայնում միմյանց նկատմամբ։ Դաշինքի իրականացրած գլխավոր գործողությունը 1968 թվականի օգոստոսին Չեխոսլովակիա ներխուժումն էր[5]. այս իրադարձությունից մոտ մեկ ամիս անց Ալբանիան լքեց դաշինքը։ 1990 թվականին դաշինքից դուրս եկան Արևելյան Գերմանիան և Լեհաստանը։ 1991 թվականի փետրվարի 25-ին Հունգարիայում դաշինքի անդամ հինգ պետությունների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում Վարշավյան դաշինքը կազմալուծվեց։ Դրանից կարճ ժամանակ անց նախկին ԽՍՀՄ պետությունների մի մասը ստեղծեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Ավելի ուշ դաշինքի նախկին 7 անդամ պետություններ անդամակցեցին ՆԱՏՕ-ին։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Վարշավայի պայմանագրի կազմակերպություն | |
---|---|
Վարշավայի պակտի խորհրդանիշ | |
Վարշավայի պակտի քարտեզ | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և Ռազմաքաղաքական դաշինք |
Հապավում | ՎՊԿ / ОВД |
Կարգախոս | ռուս.՝ Союз мира и социализма, թարգմ. Խաղաղության և սոցիալիզմի միություն |
Հիմնադրված | 1955 թ. մայիսի 14 |
Լուծարված | 1991 թ. հուլիսի 1 |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Տարածաշրջան | 7 երկիր
|
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն, բուլղարերեն |
ՎՊԿ համակցված զինված ուժերի հրամանատարը | Ի. Կոնև (1955—1960) Պ. Գ. Լուշև (1989—1991) |
ՎՊԿ համակցված զինված ուժերի շտաբի պետ | Ա. Անտոնով (1955—1962) Վ. Լոբով (1989—1990) |
Պատմական իրադարձություններ | Հունգարիայի ապստամբություն (1956) Չեխոսլովակիայի ներխուժում (1968) |
Անվանված է | Warsaw Treaty? |
Անձնակազմ | 7300 մարդ |
Վարշավայի պայմանագրի կնքումը պայմանավորված էր Հյուսիս-Ատլանտյան ագրեսիվ դաշինքի ստեղծմամբ և նրանում Արևմտյան Գերմանիայի ներգրավումով։ Պայմանագրի մասնակից պետությունների հիմնական նպատակը սեփական անվտանգության, խաղաղության պահպանումն է Եվրոպայում։ Նրանք պարտավորվել են.
Վարշավայի պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է՝ դրա ինքնաբերաբար երկարաձգմամբ 10 տարով, եթե մասնակից պետությունը ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ չեղյալ չի հայտարարել այն։ Պայմանագիրը բաց է այլ պետությունների համար, անկախ նրանց հասարակական և պետական կարգից։ Այն կկորցնի իր ուժը Եվրոպայում կոլեկտիվ անվտանգության համակարգ ստեղծելու և այդ նպատակով համաեվրոպական պայմանագիր կնքվելու դեպքում։
Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը երկու գլխավոր կառույցներից էր բաղկացած. Քաղաքական խորհրդակցական հանձնաժողովը զբաղվում էր քաղաքական հարցերով, իսկ Զինված ուժերի համատեղ հրամանատարությունը կառավարում էր բազմազգ զինված ուժերը, որոնք տեղակայված էին Լեհաստանում` Վարշավայում։ Վարշավյան պայմանագրի կազմակերպության Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, որը ղեկավարում և վերահսկում էր անդամ պետությունների զինված ուժերը, հանդիսանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, և Վարշավյան պայմանագրի կազմակերպության Միացյալ զինված ուժերի անձնակազմի պետը նույնպես ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալն էր։ Ասվածից պարզ է դառնում, որ ԽՍՀՄ-ը գերակա դիրք ուներ դաշինքում։
Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը իր տրամադրության տակ ուներ Միացյալ զինված ուժեր (ՄԶՈԻ)՝ բաղկացած հատկապես առանձնացված ազգային զինված ուժերից, որոնց ընդհանուր հրամանատարն է Գլխավոր հրամանատարը (1977 թվականից՝ Խորհրդային Միության մարշալ Վլադիմիր Կուլիկով)։ Նրա տեղակալներն են ազգային զինված ուժերի հրամանատարները՝ պաշտպանության նախարարները։ ՄԶՈԻ-ի շտաբը գտնվում է Մոսկվայում։ ՄԶՈԻ-ի միացյալ հրամանատարությունը, Զինվորական խորհուրդն ու շտաբը ապահովում են Վարշավայի պայմանագրի մասնակից պետությունների զինված ուժերի փոխգործողություններն ու պաշտպանունակության ամրապնդումը։ Այդ նպատակով նրանք անց էին կացնում դաշնակից բանակների համատեղ վարժություններ ու զորախաղեր։
Վարշավյան պակտի ստեղծման ակունքներում ԽՍՀՄ ռազմավարությունն էր գերկայություն ունենալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այն ցանակնում էր Եվրոպայի իր հատվածը պահել իրեն և թույլ չտալ ամերիկացիներին խլել դա իրենցից։ Այս քաղաքականությունը իրականցվում էր գաղափարական և աշխարհաքաղաքական հիմնավորումներով։ Գաղափարապես ԽՍՀՄ-ը որակում էր իրեն որպես համաշխարհային սոցիալիստական շարժման առաջնորդ։ Այս գաղափարի հետևությունն այն էր, որ անհրաժեշտ է ներխուժել, եթե որևէ երկիր փորձում է խախտել սոցիալիստական գաղափարախոսության և Կոմունիստական Կուսակցության առացքային արժեքները, որը պարզորոշ կերպով ներկայացված էր Բրեժնևի դոկտրինում։
Վարշավյան պակտի ստեղծումից առաջ Չեխոսլովակիայի կառավարությունը, Գերմանիայի վերազինումից վախենալով. ձգտում էր ստեղծել պաշտպանական դաշինք Լեհաստանի և Արևելյան Գերմանիայի հետ։ Այս պետություններ ակտիվորեն բողքում էին Արևմտյան Գերմանիայի վերազինման դեմ[6]։ Եվ ըստ էության Վարշավյան պակտի ստեղծումը Արևմտյան Գերմանիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության արձագանքն էր։ ԽՍՀՄ-ը, ինչպես Եվրոպական շատ տերություններ, զգուշանում էր Արևմտյան Գերմանայի վերազինումից, որը կարող էր լուրջ վտանգ դառնալ անվտանգության համար[2][3][7][8][9]։
Քանի որ ԽՍՀՄ-ը արդեն ուներ երկկողմ պայմանագրեր Արևելյան Եվրոպայի իր արբանյակ պետությունների հետ, պակտը ընդհանուր առմամբ շատ բան չէր փոխում այդ պետությունների հետ հարաբերություններում. ՆԱՏՕ-ի պաշտոնյաները այն որակեցին որպես «ստվարաթղթե ամրոց» (անգլ.՝ cardboard castle): Ավելի վաղ` 1954 թվականի մարտին, ԽՍՀՄ-ը, զգուշանալով գերմանական միլիտարիզմի վերկանգնումից, առաջարկել էր միանալ ՆԱՏՕ-ին[10]։ ԽՍՀՄ-ը դիմեց ՆԱՏՕ-ին միանալու համար 1954 թվականին՝ Բեռլինի կոնֆերանսի ավարտին։ Արտգործանախարար Մոլոտովը առաջարկեց միավորել Գերմանիան և անկցանել ընտրություններ երկրում, բայց նրա առաջարկությունները մերժվեցին իր պաշտոնակիցներ Դալլասի (ԱՄՆ), Իդենի (Մեծ Բրիտանիա) և Բիդոլի (Ֆրանսիա) կողմից։ Գերմանիայի վերամիավորման համար առաջարկությունը նորություն չէր. դեռևս 1952 թվականի մարտի 20-ին Գերմանիայի վերամիավորման կոչով հանդես էր եկել Իոսիֆ Ստալինը, որը սակայն աջակցություն չէր ստացել դաշնակիցների շրջանում։ ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Կլեմենտ Դանը Իդենի, Ադենաուերի և Շումանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է խուսափել Ռուսաստանի հետ քննարկումներ իրականացնելուց տվյալ թեմայի վերաբերյալ և պետք է կենտրոնանալ Եվրոպական Պաշտպանության Կոմիտեի վրա[11]։
Համաձայն պատմաբան Սթեյնինգերի` Ադենաուերի համոզմունքը, որ չեզոքությունը նշանակում է խորհրդայանացում, գլխավոր գործոնն էր Ստալինի առաջարկը մերժելու համար[12]։ Մոլոտովը, զգուշանալով, որ Եվրոպական Պաշտպանության Հանրությունը(ԵՊՀ) ապագայում կարող է գործել ԽՍՀՄ-ի դեմ և ձգտելով կանխել Եվրոպական պետությունների միավորումը այլ Եվրոպական պետությունների դեմ, առաջարկություն արեց ստեղծել Եվրոպայում Հավաքական անվտանգության կառույց, որը բաց կլիներ եվրոպական բոլոր պետություններ համար` անկախ կառավարման ձևից, որը կներառեր նաև միավորված Գերմանիան։ Սակայան առաջարկությունը հավանության չարժանացավ։ Այսպիսով ԽՍՀՄ-ի բոլոր առաջարկները, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը, մերժվեցին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կառավարությունների կողմից։ Միայն հակասական էր Բրիտանիայի վերաբերմունքը, որը կարծում էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք կնպաստի կառույցի արդյունավետության բարձրացմանը[13]։
1954 թվականի ապրիլին Կոնրադ Ադենաուերը կատարեց իր առաջին այցը ԱՄՆ և առաջին անգամ հանդիպեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ։ Եվրոպական Պաշտպանության համայնքի վավրեացումը ձգձգվում էր, բայց ԱՄՆ ներկայացուցիչն Ադենաուերին ասաց, որ այն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ֆաշիստական օկուպացիայի հիշողությունները դեռևս թարմ էին, և Գերմանիայի վերազինում անհանգստացնում էր նաև Ֆրանսիային[3]։ 1954 թվականի օգոստոսի 30-ին Ֆրասիայի խորհրդարանը մերժեց ԵՊՀ-ն, որն էլ հանգեցրեց դրա տապալմանը և Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի նկարտումների սահմանափակմանը. Արևմոոտքի հետ միասին ռազմականապես աջակցել նաև Գերմանիային։ ԱՄՆ Պետքարտուղարությունը սկսեց մշակել այլընտրանքներ. Գերմանիան հրավիրվելու էր անդամակցելու ՆԱՏՕ-ին, կամ Ֆրանսաի ապակառուցողականության շարունակության դեպքում պետք էր վերջինիս վետոն օգտագործել Գերմանիայի զինումը ՆԱՏՕ-ից դուրս արդարացնելու համար։ Լոնդոնի և Փարիզի կոնֆերանսներում վերջնականապես հստակեցվեց Գրեմանիայի Դաշնային Հանրապետության անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ 1955 թվականի մայիսի 9-ին Արևմտյան Գերմանաիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայացվեց որպես մայրցամաքի պատմության մեջ դարակազմիկ իրադարձություն[14]։ 1954 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ-ը Եվրոպայի անվտանգության պայմանգրի նոր տարբերակ առաջարկեց[15]` վերազինված Արևմտյան Գերմանիայի` ԽՍՀՄ-ին չհակադարձելու վերջին փորձը անելու համար, որը ևս տապալվեց։
1955 թվականի մայիսի 14-ին ԽՍՀՄ-ը և յոթ եվրոպական պետություններ «վերահաստատելով իրենց ցանակությունը Եվրոպայի անվտանգության համակարգի ստեղծման համար` հիմնված Եվրոպայի բոլոր պետությունների մասնակցության վրա, ստեղծեց Վարշավյան պակտը ի պատասխան Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԱՏՕ-ին անդամակցության[2]» հռչակելով, որ «վերազինված Արևմտյան Գերմանիան և նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծացնում է նոր պատերազմի վտանգը` սպառնալով խաղարար պետությունների ազգային անվտանգությանը. այս հանգամանքներում եվրոպական խաղարար պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ իրենց անվտագության ապահովման համար»։
Վարշավյան պակտի ութ անդամ պետությունները երաշխավորեցին փոխադարձ պաշտպանություն անդամներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում։ Պայմանագիրը ստորագրած պետությունների միջև հարաբերությունները հիմնված էին անդամ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ինքինշխանությունը և քաղաքական անկախությունը հարգելու սկզբունքների վրա։ Այնուամենայնիվ, գրեթե բոլոր անդամ պետությունների կառավարությունները ղեկավարվում էին ԽՍՀՄ-ի ցուցումներով։
Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայամանագիրը հիմնադիր-ստորագրող կողմերն էին
1963 թվականի հուլիսին Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց Վարշավյան պակտին անդամակցելու համար` համաձայն պայմանագրի 9-րդ հոդվածի։ Սակայն, ԽՍՀՄ-ՉԺՀ խնդրիների պատճառով այն ձեռք բերեց միայն դիտորդի կարգավիճակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.