Վարչարարությունը Արևմտյան Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան վարչարարությամբ Արևմտյան Հայաստանի մասը 1555 թվականին ընդգրկվել է վարչատարածքային էյալեթ կոչվող միավորի մեջ և պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։ 1639 թվականներից Էրմանիստան կոչվող վարչատարածքային էյալեթը պարբերաբար վերաբաշխվել է Էրզրումի, Կարսի, Վանի, Բայազետի, Չըլդըլրի, Դիարբեքիրի և Սեբաստիայի փաշայությունների միջև։ 1860 թվականին մայիսի 24 ին Պոլսո հայոց պատրիարքությունը Էրմանիստան կոչվող վարչատարածքային էյալեթի համար ընդունեց Սահմանադրություն , թուրքերեն Նիզամնամելի միլլեթի Էրմենիան, որը նախատեսնում էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։ Օսմանյան կառավարությունը 1863-ի մարտի 17-ին վավերացրեց կանոնադրությունը էական կրճատումներով և փոփոխություններով, կրճատվեցին հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը[1]։ 1877-78 թվականների Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը նոր իրավիճակ ստեղծեցին Արևմտյան Հայաստանում։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրի 61–րդ հոդվածներով միջազգային դիվանագիտության հարցի է վերածվել Հայկական հարցը։1878-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ Բեռլինի կոնգրեսին ներկայացրած տվյալներով, Թուրքիայում ապրում էր 3 մլն․ հայ։ 1882-ին կատարված մարդահամարով Թուրքիայում ապրում էր 2, 660 հզ․ հայ, ընդ որում, Վանի վիլայեթում՝ 400 հզ․, Սվազում՝ 280, Խարբերդում՝ 270, Բիթլիսում՝ 250, Դիարբեքիրում՝ 150, Էրզրումում՝ 280, Կիլիկիայում՝ 380, Ասիական Թուրքիայի մնացած մասերում՝ 455, Եվրոպական Թուրքիայում՝ 155 հզ․։ Արևմտյան Հայաստանում շուրջ կես հազարամյակ իրենց կիսանկախությունը պահպանեցին հայկական մի շարք իշխանություններ՝ Սասունը, Սավուրը, Իսյանը, Ճապաղջուրը, Տուժիկը, Մանազկերտը, Խնուսը։ Նրանք հարկ էին վճարում կառավարությանը, բայց օսմանական իշխանավորները, պետական զորքերը իրավունք չունեին մտնել նրանց գավառները։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը տապալեց բարեփոխումների անցկացումը և ստեղծեց առաջին պլանավորված հակահայ էթնիկական ջարդերը և զտումները։ Աբդուլ Համիդ II-ի օրոք հայերի նկատմամբ կիրառվող ուծացման, զանգվածային ջարդերի քաղաքականությանը հաջորդեցին նոր արտագաղթեր։ 1897 թվականին Արևմտյան Հայաստանը կազմվեց Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթներից։ 1912-ին, Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր մարդահամարով, Թուրքիայում ապրող հայերի թիվն իջել էր 2,026000-ի[2]։