Վիեննայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի համալսարան (գերմ.՝ Universität Wien, լատին․՝ Alma Mater Rudolphina Vindobonensis), Եվրոպայի հնագույն համալսարաններից։ Հիմնարել է Ռուդոլֆ IV կայսրը, 1365 թվականին։ Ունեցել է 4 ֆակուլտետ (ազատ արվեստների, իրավաբանական, բժշկական և աստվածաբանության)։ 15-17-րդ դարերի․ Վիեննայի համալսարանում իշխել են ճիզվիտները։ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսվել է Վիեննայի համալսարանի ծաղկման շրջանը։
Վիեննայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | Neu. Seit 1365 |
Հիմնադրված է | 1365 |
Հիմնադրիր | Ռուդոլֆ IV |
Տիպ | հանրային |
Նախագահ | Սեբաստիան Շյուցե |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Informationsdienst Wissenschaft?[2], ArXiv[3], Guild of European Research-Intensive Universities?[4], ORCID[5], Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[6] և European Open Science Cloud Association?[7] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Ավստրիա[8] |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Ավստրիա, Վիեննա |
Կայք | univie.ac.at/en |
University of Vienna Վիքիպահեստում |
1848-1870 թվականներին հիմնադրվել է ներկայումս գործող ԴՀ հիմնարկների մեծ մասը, մտցվել են նոր առարկաներ, բացվել մի շարք ամբիոններ, փիլիսոփայության ֆակուլտետը դարձել է իդեալիստական փիլիսոփայական հոսանքների (պոզիտիվիզմ, էմպիրիոկրիտիցիզմ) կենտրոն։ 1920-ական թվականներին Վիեննայի համալսարանում կազմակերպվել է տրամաբանական պոզիտիվիստների Վիեննայի խմբակը։ Հատկապես մեծ հռչակ է վայելել (դեռևս 18-րդ դարից) բժշկական ֆակուլտետը, ուր 1902-1938 թվականաներին աշխատել է Զ․ Ֆըոյդը։ Վիեննայի համալսարանն ունի 5 ֆակուլտետ, աստղադիտարան, բուսաբանական այգի, գրադարան (հիմնվել է 1365 թվականին) և մի շարք ԴՀԻ-ներ։