From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ ֆոն Ֆինք (գերմ.՝ Wilhelm von Finck, փետրվարի 6, 1848[1], Բադ Ֆիլբել - ապրիլի 8, 1924[1], Մյունխեն, Բավարիա, Գերմանական ռայխ), գերմանացի ձեռներեց և բանկիր, եղել է գերմանական «Allianz» և «Մյունիխ Ռե» ընկերությունների համահիմնադիր[2]։
Վիլհելմ ֆոն Ֆինք գերմ.՝ Wilhelm von Finck | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1848[1] |
Ծննդավայր | Բադ Ֆիլբել |
Մահացել է | ապրիլի 8, 1924[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Բավարիա, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | բանկիր, քաղաքական գործիչ և company founder |
Աշխատավայր | Allianz |
Երեխաներ | August von Finck? |
Wilhelm von Finck Վիքիպահեստում |
Ուսանել է Մայնի Ֆրանկֆուրտի Հասելշե ինստիտուտում։ Նախ աշխատել է գերմանական «Bankhaus Philipp Nicolaus Schmidt» ընկերությունում։ 1869 թվականից սկսած աշխատել է Լոնդոնի «Nestle, Andreae & Co» ընկերությունում, իսկ 1870 թվականից Դարմշտադտի «Merck Finck & Co» ընկերությունում։ Մինչև 1879 թվականը իր եղբայր Ավգուստ Ֆինքի հետ, որը փոխարինել էր գեներալ Ադոլֆ Կարլ Լյուդվիգ Քրիստիանին, Վիլհելմ ֆոն Ֆինքը արդեն տիրացել էր «Merck Finck & Co» բանկային ակտիվների մեծ մասին։
1880 թվականի ապրիլին ձեռներեցներ Թեոդոր ֆոն Քրամեր-Քլեթի և Կարլ ֆոն Թիմի հետ հիմնել են «Մյունիխ Ռե» ընկերությունը։ 1890 թվականի փետրվարի 5-ին Բեռլինում հիմնադրվել է գերմանական «Allianz AG» ընկերությունը «Մյունիխ Ռե» ընկերության տնօրեն Կարլ ֆոն Թիեմի և Վիլհելմ ֆոն Ֆինքի կողմից։
1886 թվականին ամուսնացել է Մարի Ֆոսլի հետ և ունեցել է 4 երեխա[3]։ Նրա երեխաներից մեկը գերմանացի գործարար Ավգուստ ֆոն Ֆինք ավագն էր (1898-1980)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.